Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նորատոս գյուղում հրկիզել են 39-ամյա Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի 34 AR 591 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան կայանված է եղել Ա. Ասոյանի տան մոտ, իսկ փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ասոյանը Նորատուսի գյուղապետ Հ. Հարությունյանի քեռու տղան է։ Կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզումը կապ ունի աղմկահարույց մեկ այլ սպանության հետ:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը