Հայ դատի գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ-ին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների (ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվուություններ կատարելու համար։

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։

Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։

Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։

Ստորագրությունների թիվը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել հիշյալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին։

 

դիտվել է 110 անգամ
Լրահոս
«Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am