Իրանի նախագահի հարցազրույցը ադրբեջանական ՀԸ կողմից միտումնավոր թարգմանվել է այլ կերպ․ իրանագետ

Երեկ գիշեր՝ Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թեհրանի իր նստավայրում հարցազրույց է տվել ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերության լրագրողին։ Այս մասին գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր տելեգրամյան ալիքում։

«Ադրբեջանը ներկայացնող լրագրողի հարցերից երկուսը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և միջանցքի թեմային։ Իրանի նախագահը հարցազրույցում, բնականաբար, խոսում է պարսկերեն, և AzTv հեռուստաընկերության հրապարակած տեսաձայնագրության մեջ Փեզեշքյանի ձայնը փոխարինված է թարգմանչի ձայնով, ուստի այստեղ իմ կողմից դրվող թարգմանությունը՝ Իրանի նախագահի մասով, վերցված է հենց ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքից և աուտենտիկ է այնտեղ հրապարակված տարբերակի հետ։

Ի դեպ, նրանք ովքեր հասկանում են ադրբեջաներեն, անմիջապես կնկատեն, որ ԻԻՀ նախագահի պատասխանի որոշ հատվածներ ադրբեջանական տեսահոլովակում ընդհանրապես հանված են, իսկ որոշ հատվածներ միտումնավորապես թարգմանվել են այլ կերպ։ Ստորև հարց ու պատասխանի թարգմանությունն է՝ ադրբեջաներենից (լրագրողի դեպքում) և պարսկերենից (Փեզեշքյանի դեպքում)։


Հարց 1

Հարգելի՛ Նախագահ, գիտեք, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության [հասնելու] բարդ գործընթաց։ Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը, որպեսզի այդ հարցը դրական հունով զարգանա։ Ի՞նչ օգնություն կարող է առաջարկել պաշտոնական Թեհրանը, և, ընդհանրապես, Իրանի նոր ղեկավարությունն ինչպիսի՞ քաղաքականություն է նախատեսում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։

Պատասխան

Ամեն գործի առաջին պայմանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա։ Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի։ Բոլոր պետությունները, այդ թվում և մենք, միջազգային իրավունքի շրջանակներում ընդունել ենք այս սկզբունքը և հուսով ենք, որ հենց միջազգային [իրավունքի] շրջանակներին հավատարիմ մնալով՝ կկարողանանք լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները։ Խնդիրները սկսվում են այն պահին, երբ չենք ցանկանում բավարարվել մեր իրավունքի սահմաններով։ Երբ դա տեղի է ունենում, տարաձայնություններն անխուսափելի են։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաև Հայաստանի իրավունքները։ Մենք ձգտելու ենք, որ երկու կողմերն էլ կարողանան խաղաղության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապրել կողք կողքի և օգնել միմյանց։

Հարց 2

Հարգելի՛ Նախագահ, Իրանի մոտեցումը «Զանգեզուրի միջանցքի» [խնդրին] միանշանակ չէ։ Իսկ Ադրբեջանի համար էլ դա ունի շատ մեծ կարևորություն, հատկապես մեր երկրի մի մասի՝ Նախիջևանի հետ ուղիղ ցամաքային կապի ապահովման տեսակետից։ Ինչպե՞ս եք Դուք տեսնում այս ուղղությամբ հարցի լուծումը։ Ինչպե՞ս է պատկերացնում Իրանը Միջին միջանցքի ապագան։

Պատասխան

Տեսեք, ինչպես նշեցի, մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և աչք չունենանք միմյանց տարածքների վրա։ Սա առաջին և հիմնական օրենքն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Մենք արդեն այդ հարցի շուրջ պայմանավորվել ենք, և, Աստծո կամքով, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում որևէ խոչընդոտ չի առաջանա»,- գրել է իրանագետը։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am