Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերացնի Ռուսաստանի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը՝ Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կիևն էր, որ դուրս եկավ բանակցային գործընթացից 2022 թվականի ապրիլին: Եվ դա արեց արևմտյան համակարգողների խնդրանքով: Այնուհետև այդ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկին օրենսդրական արգելք մտցրեց Ռուսաստանի հետ բանակցությունների համար: Այն դեռ ուժի մեջ է: Բանակցությունները վերսկսելու համար արգելքը պետք է հանվի», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջերս ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին կրկին դեմ է արտահայտվել բանակցություններին։ Ինչպես նշել է Լավրովը, այդ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ չի կարող վստահել Ռուսաստանին և նրա հետ բանակցություններին։
Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը