Փաշինյանը վերհիշում է մարտի 1-ը
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման մեջ հիշում է 2008թվականի մարտի 1-ի դեպքերից մեկ դրվագ: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «2008թ. մարտի 1-ի ժամը 15-ի մոտակայքում «փոքր ընդհատակից» հասա Մյասնիկյանի արձանի մոտ ընթացող հանրահավաքի վայր: Այստեղից հեռացա մարտի 2-ի լուսադեմին, փոքր խմբի հետ, երբ համոզվեցինք, որ Մյասնիկյանի արձանի մոտ այլևս ոչ ոք չի մնացել: Այդպես սկսվեց ընդհատակյա գործունեության 1.4-ամյա մի ժամանակաշրջան»:
