«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել․
«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում՝ դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։
Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։ Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։
Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը