Զելենսկին առաջին անգամ Թրամփի հետ վիճաբանությունից հետո հանդիպել է նրան Վատիկանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 26-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, փոխանցել է «РБК-Украина»-ն։
Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ եկել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։
