Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտա Զաքարյանը գրում է․ «Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել:

«Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին է պետության տերը»:

Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և դրսում ապրող մեր քաղաքացիների հետ:

Քաղաքացին իհարկե կարող է, և պետք է տեր լինի իր պետությանը, բայց դա վերաբերում է միայն գիտակից քաղաքացիներին: Իսկ անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին, օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայի, պոպուլիստի կամ դավաճանի:

Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, ովքեր 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում: Պարզ է, որ այդպիսի գիտակցությամբ քաղաքացու պետությունն անտեր է լինելու՝ անտերության մատնելով նաև իր մյուս քաղաքացիներին:

Հ.Գ. 1․ Անձամբ ես, կերազեմ, որ պետության իրական տերը լինի գիտակից քաղաքացին: Բայց դրանից մենք տասնամյակներով հեռու ենք:

Երբ որ պետության իրական տերը լինեն գիտակից քաղաքացիները՝ այդ դեպքում դիլետանտ-անփորձ պոպուլիստները, ատելություն, հայհոյանք ու դրսերից օտար արժեքներ գեներացնող դավաճանները, ավանտյուրիստները, ձախողակները, անկիրթ տգետներն ու տարատեսակ փոքրամասնությունները չեն կարող սողոսկել ՀՀ կառավարման համակարգ:

Հ.Գ.2. Ցավոք շնորհավորելու բան չկա…

Քաղաքացուն այս աղետալի վիճակից նախ և առաջ հանել է պետք»։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am