Բազմավեկտոր քաղաքականության իրացման կարեւոր անկյունադարձը

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ  է ուրվագծում մեր երկրի համար։ Կար ընդհանուր տպավորություն, որ այս առաջադրանքը առաւելաբար գերակա էր մեր երկրի համար, որ Վիլնյուսում լուրջ խոչընդոտի էր հանդիպել իրականացնելու համար «թե-թե»-ի վարքագիծը։ ԵՏՄ-ի անդամակցությունը փաստորեն խանգարել էր, որ Երեւանը ստորագրի երկարատեւ բանակցությունների իբրեւ արդյունք ասոցացման համաձայնագիրը։ Ըստ էության, պաշտոնական Երեւանի վարքագիծը պահում էր իր հետեւողականությունը։ «Թե՛-թե՛»-ն կամ «Ե՛ւ-ե՛ւ»-ը փաստորեն  միաժամանակ անդամակցելն էր ԵՏՄ-ին, եւ ասոցացվելն էր ԵՄ-ին կամ այլ հարթության վրա անդամակցելն էր ՀԱՊԿ-ին եւ գործակցելն էր ՆԱՏՕ-ի հետ ու մասնակցել նրա զորավարժություններին։ Բրյուսելն էր, որ անհամատեղելի էր նկատում ԵՏՄ-ի անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ասոցացվելը։ Բայց շատ չանցած ԵՄ-ի Արեւելյան գործընկերությունը ի՜նքը հայտարարեց, որ առաջադրում է նոր ձեւաչափով համաձայնագիր կնքել Երեւանի հետ։ Ի վերջո, Երեւան-Բրյուսել գործակցությունը ունի քառորդարյա կենսափորձ, որը անցնում է ՀՀ-ի Եւրախորհրդի անդամակցությունից, Համաեվրոպական տարբեր կառույցների Երեւանի աշխույժ մասնակցության բազմաթիւ փաստերից, հասնելու համար երկու տարի առաջ գումարված Ռիգայի գագաթաժողովի ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, որոնք ենթահող պատրաստեցին Արեւելյան գործընկերության նոր համաձայնագրի կնքման համար։ Իհարկե, այս համաձայնագիրը ունեցել է իր ոդիսականը։ Թե՛ եվրոպական եւ թե՛ հայկական վերլուծաբանները ակնարկեցին, բրյուսելյան գագաթաժողովի համաձայնագրին պատրաստ չլինելուն, Մոսկվայի արգելակման միտումների եւ որոնց արդյունք՝ Վիլնյուսի  բեմագրության կրկնվելու հավանականության մասին։ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամ լինելու փաստը հատուկ նշանակություն է տալիս այս համաձայնագրին, նկատի ունենալով այս դեպքում մեր երկրի եզակի հանգամանքը, կարգավիճակը եւ դրանով իսկ «թե՛-թե՛»-ն ոչ միայն ՀՀ-ին վերաբերված լինելը, այլ նաեւ ԵՄ-ին։ Հիմա պետք է նկատել ուրեմն առաջադրանքների կամ շահերի մեկտեղման երեւույթը։ Նախ, Բրյուսելի դեպքում նկատելին այն է, որ Բրյուսելը ի՜նքն էր, որ Վիլնյուսի տապալմանը անմիջապես հաջորդող ժամանակաշրջանին առաջադրեց նոր ձեւաչափով պայմանագրի պատրաստության անհրաժեշտությունը։ Ի վերջո, ԵՄ-ը եւս տարածաշրջանում գործընկեր պետությունների հետ դեր ստանձնելու քաղաքական բնական միտումներն ունի եւ այս դեպքում ՀՀ-ն, մանաւանդ իբրեւ քաղաքակրթական կամրջող միջավայր, առաջնային դեր է ստանձնում եվրոպական հայեցակետից դիտված։ Փաստորեն, ՀՀ-ն որակվել է  իբրեւ տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով։ Այս հիմնաւորումով էլ  բացատարվում է, որ արեւելյան գործընկերության համաձայնագրի նշանակությունը չի սահմանափակվում ՀՀ-ԵՄ գործընկերությամբ, այլ ՀՀ-ին է վերապահում կարմջողի աշխարհաքաղաքական դերակատարություն։ Եւ եթե մի կողմից Բրյուսելը այս կարգավիճակը արժեւորելով է համակարգում իր իրաւաքաղաքական սլաքները Երեւանի հետ, ապա մյուս կողմից Մոսկվան հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Երեւանի ընտրանքի հետ։ Քաղաքական իրատեսությունը համոզում է, որ նոր համաձայնագիրը Երեւանը ոչ միայն համաձայնեցրլ է Մոսկվայի հետ, այլ Մոսկվան ինքը եւս որոշ շահագրգռվածություն ունի իր գլխաւորած ԵՏՄ-ի անդամ պետության` նման կարգավիճակ ստանձնելու իրականությամբ։ Աշխարհագրական, քաղաքական, քաղաքակրթական  եւ աշխարհաքաղաքական պայմանների նկատառումով Երեւանի ստանձնած դերակատարության ընդգծումը պետք է տեսնել Արեւելյան գործընկերության համապարփակ եւ ընդլայնված այս համաձայնագրի էջերում։ Փաստորեն, Երեւանի որդեգրած բազմավեկտոր քաղաքականության կիրառման համար  ռազմավարական ուղղություն հարթող մեկնարկ պետք է համարել այն, ինչ որ ձեռք բերեց մեր երկիրը իբրեւ պատմական փաստաթուղթ Բրյուսելում։   Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am