Տիկին գլխավոր դատախազ 03.10.2022 թ-ին դատախազ Արիստակես Բարսեղյանը իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է հարուցել, որի իրավունքը չի ունեցել, այսինքն թույլ է տվել գիտակցաբար քրեորեն պատժելի արարք։ Իմ տեղեկություններով այս քրեորեն պատժելի արարքը դատախազ Բարսեղյանը կատարել է Ձեր ցուցումով։
Քրեադատավարական օրենսգիրքը արգելում է անհայտ կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն ոչ միայն քրեական վարույթ է նախաձեռնվել այլ ինձ մեղադրանք է առաջադրվել և ես արդեն երեք տարի գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։ Հիմա դուք հնարավորություն ունեք փրկել Ձեր հոգին, եթե դուք չեք այն անձնավորությունը, որի ցուցումով դատախազ Բարսեղյանը կատարել է հանցագործություն, ապա այդ դեպքում հետամուտ եղեք և պարզեք, թե ինչու և ինչ նպատակով է դատախազ Բարսեղյանը իրեն թույլ տվել օրենքով արգելված գործողություն կատարել, կամ հայտարարել այն մարդու անուն ազգանունը, որի ցուցումով առաջնորդվել է։
Վարչապետի աթոռը գրաված անձնավորությունը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կառավարության թերությունների պատճառը` իր և կառավարության անդամների տգիտության արդյունք է։ Ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հարուցված լիներ տգիտության, անգրագետության և չիմացության արդյունքում, սակայն դուք անգրագետ չեք։
Եթե այս դիմումին պարզաբանում չստանամ, թե ո՞ր օրենքով են կատարել նման հանցավոր արարք, կամ մեղավորները չպատժվեն, այդ դեպքում դուք իմ կողմից կդիտարկվեք այս ապօրինի գործողության շղթայի մի մաս և այդ պարագայում ես Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը