Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, Երևանի անդամակցությունը դադարի է դրվել, ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել, նա դադար է տվել մասնակցության կազմակերպության աշխատանքներին»,- ասել է նա:
Թասմաղամբետովի խոսքով՝ կողմերի միջև պահպանվում են «զուտ աշխատանքային շփումներ», և Հայաստանը տեղեկացվում է քարտուղարությունում քննարկվող բոլոր հարցերի մասին։ Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին: Նրա խոսքով, կազմակերպությանը երկրի հետագա մասնակցությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է:
2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին, քանի որ կազմակերպության անդամներ չեն կատարում իրենց պարտավորությունները և չեն ճանաչում իրենց պատասխանատվության սահմանները։ Խոսքը 2022-ի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիայի մասին է, որից հետո, Երևանի պնդմամբ, ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը