ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ բացելով Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասել են բնակելի տուն։
Այդ պահից սկսած մերձիշխանական լրատվամիջոցները վայնասուն են տարածում՝ կապելով տեղի ունեցածը երեկվա Ջահերով երթի մեկնարկին Ադրբեջանի դրոշը այրելու գործողության հետ։
Հավանաբար, այդ լրատվամիջոցները, որոնց, ճիշտ կլինի անվանել քարոզչամիջոց, վրդովվել են երեկվա բազմահազարանոց ոգեկոչման և պահանջատիրական միջոցառումից։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ փոխանցում է, որ ըստ վարչակարգի ղեկավարի՝ դրոշների այրումը «սադրիչ և հրահրող գործելակերպ» է։ Հետաքրքիր է, որ նման մեկնաբանություններ է տալիս մի իշխանություն, որը անվերապահորեն կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները՝ էլ ավելի գրգռելով վերջիններիս ախորժակը։ Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում։
Մեղադրանքները սեփական քաղաքացիների վրա ուղղելը ի՞նչ է, եթե ոչ Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած կրակոցների արդարացում։
Հարկ եմ համարում հիշեցնել, որ Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ շուրջօրյա կրակոցները ոչ թե երեկ են սկսել՝ Ջահերով երթից հետո, այլ շուրջ մեկ ամիս առաջ։ Եվ, ՀՀ ՊՆ-ն այդ կրակոցներին արձագանքում է անհասկանալի ձևակերպումներով՝ դրանք անվանելով ոչ թիրախային կամ մառախուղի հետևանք»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը