Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը․ Հայտարարություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և ոգեկոչումից, ինչն արտացոլված է նրանում, որ նա հրաժարվում է թուրքական ճնշման տակ անգամ հիշատակել «Հայոց ցեղասպանությունը» եզրույթը Սպիտակ տան ամենամյա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ներկայացնում է խայտառակ ենթարկում թուրքական սպառնալիքներին՝ մեր երկրի (ԱՄՆ-ի-խմբ․) պատասխանատվության խայտառակ նահանջը՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զտումից հետո և հայ բանտարկյալների նկատմամբ նրա շարունակական բռնությունների, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և ինքնիշխան Հայաստանի օկուպացիայի պայմաններում՝ նախագահ Թրամփը պարտավոր է ոչ միայն ազնվորեն և ճշմարտացիորեն ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դրա շարունակությունը»,-նշել է նա։

2024 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել է «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»: Նրա՝ օտարերկրյա ճնշման տակ «ցեղասպանություն» բառը չօգտագործելը, այժմ ուղղակիորեն հակասում է այդ խոստմանը:

«Նախագահ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, երբ վերջինս սկսեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայ բնակչության վրա։ Նախագահ Թրամփի չճանաչումը հակադրվում է Սպիտակ տան, Կոնգրեսի և բոլոր 50 նահանգների կողմից ԱՄՆ-ի ճանաչմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video) Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողել Կասպից ծովի տարածաշրջանի վրա. Լավրով Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք» Աննա Հակոբյանը Ձեզ հետ ասոցացվու՞մ է․ հարց՝ Փաշինյանին (video) Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է Սամվել Կարապետյանի պատասխանը չուշացավ՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան Խամաճիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները․ Ռոբերտ Քոչարյանը՝ Լազարևյան ակումբում (video) Էդ ղեկավարի պահվա՞ծք ա․ տենց ղեկավար մեզ պետք չի․ քաղաքացի (video) Լարված երկխոսություն լրագրողի և Փաշինյանի միջև․ «Ուղիղ պատասխանե՛ք, ադրբեջանցիները գալու՞ են» (video) Ո՞ր գործարարներն են հանդիպել Մուսթաֆաևին․ Փաշինյանը մանրամասնում է (video) «Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am