Շենգավիթում վիճաբանության ժամանակ ոստիկաններ են դանակահարվել

Շենգավիթում վիճաբանության ժամանակ ոստիկաններ են դանակահարվել: Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: «2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 02:30-ին «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Տուժած անձանց թվում կան ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության աշխատակիցներ: Դեպքի առթիվ 26.11.2017թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ նշված անձանց պատճառվել են մարմնական վնասվածքները, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որո ոընթացքում հայտնաբերվել են արնանման հեղուկի նմանվող բազմաթիվ հետքեր: Քրեական գործի նախաքննության ընթացքում Հ.Մարտիրոսյանը, Ա.Ավագյանը, Ն.Պետրոսյանը և Հ.Սարգսյանը ճանաչվել են տուժողներ: Ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարություն է տրվել միջոցներ ձեռնարկել մամնական վնասվածքներ պատճառած անձին հայտնաբերելու ուղղությամբ», – հայտնում են քննչական կոմիտեից:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները 30 տարի ադրբեջանցիներ ՀՀ մուտք չէին գործել, զիջումներով «խաղաղություն» չկար․ Տոնոյանը՝ Ալեքսանյանին Ռուսաստանն ու Ուկրաինան չեն ցանկանում պատերազմել․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Փաշինյանի այցելած պատարագին հնչել է Վեհափառի անունը, ոչինչ չի զեղչվել. Իսահակ Վարդապետ Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են․ ՌԴ ԱԴԾ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ–ի հետ Նոր իշխանություն է գալու, վերականգնվելու է արդարությունը, լինելու է փոխհատուցում․ Արցախի պետնախարար Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի է հայտնաբերվել Մահացել է Աջափնյակի կրակոցներից վիրավորներից մեկը Գյումրեցի տիկնոջը մեկ ամսով կալանավորեցին. Կարապետ Պողոսյան Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը Արմավիրի մարզպետը կռիվ է տալիս «Փառքի անկյունի դեմ», հերոսների նկարները աղբանոցում են․ Շահումյանի բնակիչն ահազանգում է Շենգավիթում բախվել են ավտոմեքենաներ․ 4 վիրավորից մեկն անչափահաս է «Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին․ կա վիրավոր Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Ադրբեջանի բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որը գնի էժանացում բեմադրելն է Երբ կհանդիպեն Պուտինը, Թրամփն ու Զելենսկին Դանակի հարվածներից uպանված 20-ամյա տղան ՊՆ պայմանագրային զինծառայող էր. մանրամասներ. Armlur Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am