Պակիստանը կքննարկի Քաշմիրի ահաբեկչությունից հետո Հնդկաստանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը
Պակիստանի Ազգային անվտանգության կոմիտեն՝ վարչապետ Շեհբազ Շարիֆի գլխավորությամբ, կքննարկի Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի որոշումների պատասխան քայլերը, Geo TV-ին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
«Ազգային անվտանգության հանձնաժողովը կտրամադրի համապարփակ պատասխան»,- ասել է նա։
