ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր են լինելու Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների համար։
«Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին: Մենք ցանկանում ենք այն արագ ավարտել: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ առաջընթաց ենք գրանցել: Եվ մենք կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, ինչը շատ կարևոր է լինելու: Հանդիպումներ են ընթանում հենց հիմա»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպման արարողակարգային նկարահանումների ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա նաև վստահություն է հայտնել, որ հնարավոր է արագ մշակել խաղաղ համաձայնագիր, որը կընդունվի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի կողմից։ «Ես հավատում եմ, որ նրանք կընդունեն այս առաջարկը, և կարծում եմ, որ մենք շուտով կավարտենք դրանով»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը