Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի մատնվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը:
Մենք հպարտ ենք 1915–ին հիմնադրված՝ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին։
Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը:
Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին ՝ իմ վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք ակնկալում ենք շարունակել Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը և պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»- ասված է ուղերձում։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը