Ավստրալիայի հայկական համայնքի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների ոգեկոչմանը նվիրված արարողությանը այս տարի մասնակցեցի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայկական համայնքում։ Ազգային, կուռ և միասնական մի համայնք, որն ամեն օր ապրում և շնչում է հայրենիքով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
՛՛Մելբուռնում և Սիդնեյում տեղ ունեցած միջոցառումներին պատիվ ունեցա հանդես գալու որպես հիմնական բանախոս՝ զուգահեռներ տանելով Մեծ Եղեռնի և Արցախի էթնիկ զտման ընթացքում թուրք-ադրբեջանական հանցագործությունների միջև՝ փաստագրելով, որ Արցախի ամբողջական էթնիկ զտումը առանձին, մեկուսացված ցեղասպանական դրվագ չէ, այլ Հայոց ցեղասպանության շարունակությունն է։ Այն նույն ցեղասպան գաղափարախոսության արդի դրսևորումն է՝ ուղղված հայերի բնաջնջմանը։
Իմ ելույթը ավարտեցի՝ բոլոր արցախցիների սրտի խոսքը փոխանցելով ավստրալիացի քաղաքական գործիչներին և ավստրալահայ մեր հայրենակիցներին․
՛՛Հազարավոր կիլոմետրեր այստեղից հեռու մայր Հայաստանում ապաստանած Արցախի հայությունը մի խնդրանք ունի ձեզանից և համայն հայությունից․ երբեք ու երբեք չմոռանալ Արցախը, չմոռանալ Արցախի համար մեր ժողովրդի պայքարը և չհամակերպվել Արցախի կորստի հետ։ Արցախը եղել է հայ ժողովրդի ինքնությունը սնուցող կարևորագույն աղբյուրներից մեկը, եղել է հայ ժողովրդի հպարտությունը և այդպես էլ պիտի մնա։ Այս կարևոր գաղափարն է, որ մի օր մեզ նորից վերադարձնելու է Արցախ՝ մեր սրբագույն հայրենիք՛՛,-նշել է նա:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը