Երեկ՝ ապրիլի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով փողոցի 11 հասցեում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից մասեր են գողացել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 22-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 23-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մելքումով փողոցի 11 հասցեի բակում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է դիմացի թափարգելը, թվով 4 լուսարձակ, ազդանշանային համակարգ, պարկտրոնիկ համակարգը, «աբլիցվկան» և շարժիչի պաշտպանիչ թիթեղը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը