Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այս աշխարհում երեք կատեգորիա կա, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմայից անասելի լարվում են և պատրաստ են ամեն ինչ անել, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի հիշատակում չլինի։ Առաջինը՝ Թուրքիան, հետո Ադրբեջանը և ներկայիս պատասխանատուները, որոնց գործողություններից և հայտարարություններից երևում է, որ ուզում են ամեն կերպ այդ հարցը դուրս մղեն Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից՝ այն փաթեթավորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, քանի որ, ըստ տարածված տեսակետի, Թուրքիայի պահանջն է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը հարաբերությունների կարգավորման դիմաց։ Պատահական չէր, որ «Հայոց պատմությունը» ուզում են անվանել «Հայաստանի պատմություն», կամ Արարատ լեռան գաղափարի հետ կապված դիխոտոմիան, որը շարունակ շահարկվում է տարբեր առիթներով։ Մեկ փաստ՝ այս կառավարությունն իր 2021-26թթ ծրագրում գրել է, մեջբերում եմ հատված. «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Ուրեմն ամբողջ ՀԱՅ ԱԶԳԻ համար Ցեղասպանության միջազգային ճանաչումն է նպատակ, ոչ թե դա միջոց է, որը պետք է ծառայեցվի տարածաշրջանի լիցքաթափմանը։ Իսկ ո՞վ է լարում ու լիցքավորում տարածաշրջանը՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Հիմա հարց՝ իսկ ինչպե՞ս է Ցեղասպանության ճանաչումը ծառայեցվելու որպեսզի «լիցքաթափվի տարածաշրջանը», շատ հեշտ, ուղղակի աստիճանաբար հանելու են իրենց քաղաքական օրակարգից։ Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը