Շենգավիթում վիճաբանության ժամանակ ոստիկաններ են դանակահարվել. մանրամասներ

Այս գիշեր Շենգավիթում վիճաբանության ժամանակ ոստիկաններ են դանակահարվել: Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: «2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 02:30-ին «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Տուժած անձանց թվում կան ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության աշխատակիցներ: Դեպքի առթիվ 26.11.2017թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ նշված անձանց պատճառվել են մարմնական վնասվածքները, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որո ոընթացքում հայտնաբերվել են արնանման հեղուկի նմանվող բազմաթիվ հետքեր: Քրեական գործի նախաքննության ընթացքում Հ.Մարտիրոսյանը, Ա.Ավագյանը, Ն.Պետրոսյանը և Հ.Սարգսյանը ճանաչվել են տուժողներ: Ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարություն է տրվել միջոցներ ձեռնարկել մամնական վնասվածքներ պատճառած անձին հայտնաբերելու ուղղությամբ», – հայտնում են քննչական կոմիտեից

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am