Շմայսների, թոխմախների համար՝ազդանշան
«Ինձ զարմացնում են հայտարարությունները, թե ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտնի արտահայտությունը էթիկայի նորմերի խախտում կլիներ այն պարագայում, եթե ուղղված լիներ իրենից ավելի տարիքով անձի: Էլ ինչ սպասենք Շմայսից ու Թոխմախի Մհերից, եթե Խոսրով Հարությունյանն է այդպիսի արտահայտություն անում։ Մեր երկրում էթիկայի կանոնները խախտելու համար բարենպաստ վիճակ է ստեղծվել՝ տգիտություն, հասարակական տրամադրություններ, որոշ դեպքերում՝ լրագրողների պահվածքը»,ժնման հայտարարություն է անում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: «Չեմ կարծում, որ հանձնաժողովներով ու դաստիարակչական միջոցառումներով հնարավոր է վիճակը շտկվել, մեղքը տեսնում է ավելի բարձր ատյաններում: Երբ երկրի նախագահը մամուլի դեմ հայտարարություններ է անում, համարում է, որ այս երկրի գաղջ մթնոլորտի մեղավորները լրագրողներն են, դա ազդանշան է շմայսների, թոխմախների համար, որ կարելի է լրագրողների վրա հարձակվել, վիրավորել, հայհոյել»,-հավելում է նա: Արմինե Օհանյանը պնդում է՝ իշխանական շրջանակներում պետք է լինի մերժման մթնոլորտ իրենց թիմակիցների ոչ պատշաճ վարքի նկատմամբ, սակայն իրավիճակը այլ է. «Հերոսացնում են, երևի զանգում ասում են՝ ապրես ախպեր ջան, լավ արեցիր։ Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը վատ վիճակում է գտնվում»։
