Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։

Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան(2010),

Բոլիվիայի Սենատ եւ Պատգամավորների պալատ(2014),

Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս.Ֆրանցիսկոսի հայտարարություն` պատարագի ժամանակ(2015),

Չիլիի Պատգամավորների պալատ(2015),

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե(2015),

Եվրոպական խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ(2015),

Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ(2015),

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ(2015),

ՌԴ Պետական Դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ(2015),

Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձեւ(2015), Բրազիլիայի Սենատի բանաձեւ(2015),

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձեւ(2015),

Պարագվայի Սենատի բանաձեւ(2015),

Կիպրոսի խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ(2015),

Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ, Գերմանիային Բունդեսթագի բանաձեւ(2016),

Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի հաստատում(2016),

Չեխիայի Ներկայացուցիչների պալատ(2017)։

Ավելին` 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։

Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակացիրը, որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։

2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ եւ ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։

Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը.

«Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։

Իսկ հռչակագրի 8-րդ կետը, որն ընթերցել է Սերժ Սարգսյանը.

«Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։

Եզրակացություն

Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարեւորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց ցեղասպանության դատապարտումը։

Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը։

Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի՝ ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

Հ.Գ. Ահա այսպես փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը»։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից Իրանից բնական գազի մատակարարումը դադարեցվել է Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am