ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները հետ, պարզել են ապրիլի 21-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում վիրավորում ստացած քաղաքացու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, աղիների արտանկումով» ախտորոշմամբ նշված վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 28-ամյա Արմեն Մ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «խուլիգանություն և սպանություն փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցների, այդ թվում՝ կրակոցներ արձակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը