«Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև

Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ կապված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо»: Այս մասին գրել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Ահա մի քանի մասնագիտական դիտարկումներ.

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը, արձանագրեց, որ օրենքը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա կիրարկումը ենթակա է խիստ սահմանադրական հսկողության՝ անձնական տվյալների պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակում:
1.1 Դիրքորոշման արժեքը ձգտում է զրոյի։

ՍԴ որոշման բովանդակությամբ հաստատվեց, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը հնարավոր է համարել սահմանադրական, եթե այն կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ հանրային շահի և իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան:
2.1Իրավական նախադրյալ է ստեղծվում ցանկացած քաղաքական հետապնդում դիտարկել «հանրային շահ» և շարունակել հետապնդումը։

Դատարանը ընդգծեց, որ օրենքի կիրառության համար անհրաժեշտ է ապահովել հանցագործության և բռնագանձվող գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայություն կամ առնվազն հիմնավոր կասկած այդ կապի վերաբերյալ, հակառակ դեպքում չի ապահովվի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության սահմանադրական համաչափությունը:
3.1 «Պատճառական կապի հիմնավոր կասկածը» իրավական նախադրյալ է քաղաքական հետապնդման համար «հիմնավոր կասկած» եզրույթի առաձգականության պատճառով։

ՍԴ-ն օրենքը չճանաչեց հակասահմանադրական՝ նշելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականության հիմնավորված ստուգման պահանջին, այլ ներկայացված էին ընդհանուր ձևակերպումներով:
4.1 Մեծ հաշվով չպատճառաբանված հետևություն։

Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է համարվել լեգիտիմ, երբ այն բխում է հանրային շահից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավոր գույքի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությունից, բայց օրենքի կիրառման շրջանակը պետք է սահմանափակվի հստակ չափանիշներով:
5.1 Հարցի լուծումը «նետվեց» ԱԺ տիրույթ և այլևս վերջինիս հայեցողության տակ է։ Հատկանշական է, որ ՍԴ որոշումների չկատարումը Հայաստանում հանդիսանում է տարածված խնդիր և հիմքեր չկան եզրահանգելու, որ այս դեպքում ՍԴ որոշման պահանջը իրագործվելու է։

Որոշմամբ արձանագրվեց, որ օրենքով սահմանված գույքի ուսումնասիրության ժամկետների բացակայությունը, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով վարույթ սկսելու հնարավորությունը կարող են առաջացնել անհամաչափ միջամտության վտանգ՝ անհրաժեշտ է իրավակիրառ պրակտիկայում ապահովել համաչափության սկզբունքի պահպանումը:
6.1 Տ՛ես 5.1-ի պատճառաբանությունը։

ՍԴ-ն ընդունեց, որ օրենքով նախատեսված «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը չի պահանջում հանցագործության հաստատում, բայց այդ դեպքում ծագման ապօրինության հիմնավորումը պետք է բխի ողջամիտ և հիմնավորված դատողությունից՝ համապատասխանելով ՄԻԵԴ չափանիշներին:
7.1 Հետևության առաձգականությունը ստեղծում է տարաբնույթ ընկալում և երկփեղկվածության հիմքեր է ստեղծելու։

Որոշման մեջ ՍԴ շեշտեց, որ օրենսդիրի կողմից օգտագործված անորոշ իրավական հասկացությունները, այդ թվում՝ «ապօրինի ծագում», իրավակիրառի կողմից պետք է մեկնաբանվեն այդ հասկացություններին համապատասխան իրավաչափ նպատակների շրջանակում՝ խուսափելով կամայական միջամտությունից:
8.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։

Սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել՝ արդյոք պետական մարմինները կարողանում են պահպանել սեփականության իրավունքի սահմանափակման համար հարկադիր անհամաչափության արգելքը, ինչը ենթադրում է զսպվածություն և դատական վերահսկողություն:
9.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։

ՍԴ-ն Դիմողի պնդումները բավարար չհամարեց՝ ընդգծելով, որ առանց կոնկրետ նորմերի հակասահմանադրականության մանրամասն վերլուծության, դատարանը չի կարող ընդունել դիմումը ամբողջ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հիմքով։ Այսպիսով, դատաքննության ենթակա դարձան միայն կոնկրետ հիմնավորված հարցադրումները:
10.1 Իրավական համարձակության բացակայություն։

Վերլուծության եզրափակում

Որոշումը իրավական առումով ընդգծում է, որ ՍԴ-ն հրաժարվել է օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ հիմնականում հիմնավորված դիմումի բացակայության պատճառով, և ոչ թե նրա համար, որ օրենքի բոլոր դրույթները բացարձակապես համապատասխանում են Սահմանադրությանը։ Այսպիսով, դա հաստատում է օրենքի սահմանադրականությունը միայն քննության ենթարկված շրջանակում՝ թողնելով հարցեր բաց՝ իրավակիրառ պրակտիկայի համար»,- նշեց նա:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am