«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։

Ինչպես տեղեկանում ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։

«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», – նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։

 «Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։ «Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», – ընդգծել է Ֆադլալան։

– Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:

Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։

«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, – նշել էր Աունը։ – Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։

Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am