Այսօր խորհրդարանում Հակակակոռուպցիոն կոմիտեի նորընտիր նախագահ Արթուր Նահապետյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ուսումնասիրություն անում են Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում և կոռուպցիոն ռիսկեր չե՞ն տեսնում, որ Աննա Հակոբյանը գործարարների հետ գումարի դիմաց ճաշկերույթներ է կազմակերպում։
«Երբ Աննա Հակոբյանը ճաշկերույթ է կազմակերպում գործարարների հետ 1 մլն դրամով, այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում։ Ունե՞ք իրավասություն «Իմ քայլը» հիմնադրամն ուսումնասիրելու, բացահայտումներ անելու, թե՞ կաշկանդվածություն ունեք»,- հետաքրքրվեց լրագրողը։
Պատասխանելով հարցին՝ Արթուր Նահապետյանն ասաց. «Եթե ունենում ենք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ թե՛ օպերատիվ հեռախուզական գործիքակազմի կիրառմամբ, թե՛ համապատասխան հիմքերի դեպքում, նաև վարույթ նախաձեռնելու կարգով իրականացնում ենք համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախաքննություն»,- նշեց ՀԿԿ նախագահը և շեշտեց, որ չի հասկանում լրագրողի հարցադրումն Աննա Հակոբյանի հրավիրած ճաշկերույթի վերաբերյալ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը