Թուրքիայում դատարանի որոշումով փակվել են Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքները, Gazetesi, Millet Gazetesi թերթերը եւ Kanaltürk Radyo ռադիոկայանը:
Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Նշվում է, որ այդ ԶԼՄ-ները փակվել են Koza İpek Holding-ի գլխավոր գրասենյակում եւ 23 նրա ընկերությունների նկատմամբ քրեական գործի շրջանակում, որոնք, թուրքական իշխանությունների պնդմամբ, մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի (ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ) շարժման ֆինանսավորման մեջ:
Անցյալ տարի ոստիկանությունը խուզարկություններ էր անցկացրել Koza İpek Holding ընկերության գլխավոր գրասենյակում եւ նրա 23 դուստր ընկերություներում:
Դատարանի որոշմամբ փակված վերոհիշյալ ԶԼՄ-ները մտնում էին այդ ընկերության մեջ:
Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ: Վերջին խոշոր գործողությունը ընթացիկ տարվա սեպտեմբերին իրականացվել էր «գյուլենական» համարվող խոշորագույն Koza Ipek Holding-ի գլխավոր գրասենյակում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը