Մելանիա Թրամփի fashion մրցակիցը. Արեւելքի ամենանորաձեւ արքայադուստր Դինա Աբդուլազիզ (Photo)

Որոշ աղջիկներ ծնվում են, որպեսզի դառնան նորաձեւության թագուհի. արաբական արքայադուստր Դինա Աբդուլազիզը  վստահ է, որ նրանցից մեկն է։ Նրա պատմությունը նման է հեքիաթի, որը սկսել է 1998թ., երբ նա ամուսնացավ արաբ արքայազն Սուլթան իբն Ֆամախ իբն Նասերի հետ։ Այսօր Դինան ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների արքայադուստրն է, այլ նաեւ  էլեգանտության,  fashion-նորարարությունների։ Դինա Ալի ալ-Ջուխիանին ծնվել է Քալիֆորնիայում։ Մանուկ հասակում նա հաճախ է հորն ուղեկցել ամերիկյան եւ արաբական ճանապարհորդություններին   եւ սովորել մի քանի ամերիկյան համալսարաններում։ Արքայազն Սուլթանի հետ նա ծանոթացել է  1996 թ. եւ արդեն երկու տարի անց սիրահարներն ամուսնացել են։ Այժմ ամուսիններն ունեն դուստր եւ երկվորյակ որդիներ։ Իրենց համատեղ կյանքի մեծ մասը նրանք անցկացրել են Նյու Յորքում, իսկ վերջին չորս տարիներին ապրում են Էռ-Ռիյադեում։ Իր կյանքի մյուս մանրամասներն արքայադուստրը գաղտնի է պահում։   Ինչպիսին եք պատկերացնում արաբական արքայադստեր կյանքը. Դինան ստանդարտների մեջ չէ։ Ինչպես թագավորական ընտանիքի մյուս անդամները, նա եւս հետեւում է բոլոր պարտականություններին, սակայն ի տարբերություն մյուսների, նա նաեւ հաջողակ բիզնես կին է եւ իսկապես համարվում է fashion աշխարհի ազդեցիկ դեմք։ Նա ոչ միայն պարբերաբար այցելում է նորաձեւության ցուցադրություններին եւ շփվում առաջատար դիզայներների հետ, այլ նաեւ բացել է իր սեփական խանութները՝D’NA, որոնցում ներկայացված են այնպիսի ապրանքանիշի հագուստներ, ինչպիսիք են Miu Miu-ն եւ  Haider Ackermann-ը, M2Malletier-ը եւ  Maison Martin Margiela-ը։   Թագուհու խոսքերով, նա երիտասարդ տարիքից երազել է զբաղվել նորաձեւությամբ, սակայն իրեն չէր տեսնում դիզայների դերում։ Նրան չէր գրավում նաեւ ոճաբանի մասնագիտությունը։ Վերջիվերջո նա խորհրդակցել է հոր հետ, ով էլ որոշել է ներդրումներ անել դստեր բիզնեսում։ «Հայրս ասաց, որ ես հաջողության կհասնեմ, իսկ ես այդ պահին անգամ բիզնես նախագիծ չունեի։ Ես պարզապես տրամադրված էի հաջողության եւ հասա դրան»,- պատմել է Դինան։ Արքայադուստրը ոչ միայն զբաղվում է նորաձեւության բիզնեսով, այլ նաեւ փորձում է գոտեպնդել երիտասարդ տաղանդներին։ Հենց նրա նախաձեռնությամբ էլ Դուբայում սկսեց գործել  Dubai Design and Fashion Council կազմակերպությունը, որի նպատակներից է երիտասարդ արաբ դիզայներներին աջակցելը։   Արաբ արքայադուստրը սովորաբար նախընտրում է սովորական ոճային եւ միեւնույն ժամանակ զուսպ հագուստ։ Նրա տիպիկ կերպարներից է  Prada T-shirt-ը,  Miu Miu կոշիկներն ու  Hermès պայուսակը։ Իր վառ արտաքինի շնորհիվ նա դարձել է լուսանկարիչների սիրահարը. նրա լուսանկարները հաճախ են Նորաձեւության շաբաթներին հայտնվում գլամուրային ամսագրերում։ Առանց չափազանցությունների կարելի է ասել, որ Դինան դարձել է  Մերձավոր Արեւելքի դեմքը։   2016թ.հոկտեմբերից Դինա Աբդուլազիզը զբաղեցնում էր արաբական  Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2017 թ. լույս տեսան ամսագրի երկու տպագիր համարները, սակայն արդեն ապրիլին Դինան թողեց հրատարակչությունը։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ իր մոտ անլուծելի տարաձայնություններ էին ծագել արեւմտյան հրատարակչության հետ։   wnews.am

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am