Տաթեւի ճոպանուղի. լարվածության 11 րոպե. Գերմանական ռադիոյի անդրադարձը

Հայերն իրենց հայրենիքը «քարերի երկիր» են անվանում, այս փոքր պետության մեջ բազմաթիվ ժայռեր, լեռներ եւ կիրճեր կան, Տաթեւում է գտնվում աշխարհի ամենամեծ ճոպանուղին, որի «թռիչքը» 11 րոպե է տեւում: Այս մասին ասված է Deutschlandfunk-ում հրապարակած հոդվածում, որն անդրադարձ է կատարել Տաթեւի ճոպանուղուն։ Ճոպանուղուց մինչեւ Տաթեւի վանք ընկած տարածությունը կազմում է 5,7 կիլոմետր: Դրա անվտանգության եւ տեխնիկական հարցերով պատասխանատուն Հրաչյա Ներսիսյանն է: Նա հարեւան Գորիս քաղաքից է եւ շատ հպարտ է իր աշխատանքով: Նա ասում է. «Նախկինում անգամ չէի կարող երազել, որ այստեղով ճոպանուղի կանցնի: Դրա համար էլ հպարտ եմ, որ մեր շրջանում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, եւ ես իմ թիմի հետ միասին պատասխանատու եմ այն բանի համար, որ այն անխափան գործի: Դա մեծ պատիվ է ինձ համար»: Ճոպանուղու կառուցման նախագիծը կոչվում է «Տաթեւի վերածնունդ»: Այն ֆինանսավորվում է հարուստ գործարարների կողմից ստեղծված հիմնադրամի կողմից: Գալիք տարում` իր հիմադրման 1.111-ամյակին, Տաթեւի վանքը պետք է ունենա իր նախկին փայլը եւ զբոսաշրջության միջոցով այստեղ պետք է աշխատատեղեր ստեղծվեն: Մինչեւ ճոպանուղու կառուցումը ընդամենը մի քանի հազար զբոսաշրջիկ էր գալիս այստեղ, իսկ հիմա` տարեկան շուրջ 100.000: Տաթեւի վանքը կառուցվել է իններորդ դարում եւ հանդիսանում է ճարտարապետական հրաշալի մի հուշարձան: Այն բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված երեք եկեղեցիներից` շրջապատված հզոր պաշտպանական պարսպով: Մյուս կողմից Տաթեւը կրկին դարձել է հայ առաքելական եկեղեցու կարեւոր հոգեւոր կենտրոններից մեկը: Դեռեւս միջնադարում այստեղ հռչակավոր համալսարան է եղել: Հայաստանում մարդիկ հպարտ են, որ իրենց փոքր երկիրը աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Այդ պատճառով էլ Տաթեւ են այցելում ոչ միայն զբոսաշրջիկներ, այլ նաեւ` հավատացյալներ ամբողջ Հայաստանից եւ սփյուռքից: Նրանց մի մասն այստեղ մի քանի օր է մնում: Տաթեւի վանքում են գտնվում Պետրոս եւ Պողոս առաքյալների մասունքները: Սարկավագ Հարությունը մշտապես ապրում է վանքում: Հոգեւորականներն ուրախ են, որ ճոպանուղու միջոցով շատ ավելի ճանապարհորդներ են գալիս իրենց մոտ: Վանքի աշխատանքն այնպես է կազմակերպված, որ զբոսաշրջիկներն ու հավատացյալներն իրար չխանգարեն. պատարագները մատուցվում են առավոտյան ժամը 6-ին եւ երեկոյան 19-ին, իսկ ճոպանուղին օրվա ընթացքում գործում է ժամը 10-18-ը:

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը Հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է․ Վարդևանյան Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին․ Պուտին ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am