«Իսլամական պետությունը» մոտենում է ՀՀ սահմաններին

Մեկօրյա մղձավանջ... Հատուկ հակաահաբեկչական գործողություններ, նռնակների կիրառում, ինտենսիվ հրաձգություն, արցունքաբեր գազի կիրառում, բնակիչների տարհանում... Երեկ Թբիլիսում ավարտվեց նախորդ օրվանից սկսած հակաահաբեկչական գործողությունը: Վրաստանի հատուկ ծառայությունները գրեթե մեկ օր լարված հատուկ գործողություններ էի իրականացնում, որպեսզի վնասազերծեն Թբիլիսիի Իսանիի շրջանի բնակելի շենքերից մեկում դիրքավորված ահաբեկիչներին, և փաստացի համառ դիմադրության էին հանդիպում: Հատուկ ծառայությունները նախ պնդում էին, որ զինված խմբի անդամները ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներն են: Հակաահաբեկչական գործողության թատերաբեմ դարձած շենքի բնակիչների վկայությամբ՝ բնակարանը, որ գրոհով վերցնել էին իրավապահները, չեչեններ էին վարձակալում: Գործողության մասին առաջին պաշտոնական տեղեկությունները հրապարակեց Վրաստանի Պետանվտանգության ծառայության մամուլի խոսնակ Նինո Գիորգոբիանին․ «Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը հատուկ գործողություն է իրականացնում Թբիլիսիի Գաբրիել Սոլոսիի փողոցում: Գործողության թիրախ հանդիսացող անձինք կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ մարդիկ Վրաստանի քաղաքացիներ չեն և ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներ են»: Հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները Թբիլիսիի հարավում գտնվող և առավելապես բազմահարկ շենքերով կառուցապատված Իսանիի շրջան ժամանեցին կեսգիշերից հետո` չկարողանալով սակայն արագորեն վնասազերծել զինված խմբի անդամներին: Առավոտյան կողմ հակաահաբեկչական գործողության անցկացման վայր ժամանեցին հավելյալ ուժեր` «Կոբրա» մակնիշի զրահամեքենայի ուղեկցությամբ: Դա, սակայն, նույնպես չփոխեց հակաահաբեկչական գործողության ընթացքը՝ զինված խմբի անդամները շարունակում էին կատաղի դիմադրություն ցուցաբերել: Ծանր դիմադրությունից ժամեր անց միայն, տեղեկություն ստացվեց, որ Թբիլիսիում ծավալված հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է: Վրաստանի հատուկ ծառայություններից մոտ 19 ժամ պահանջվեց Թբիլիսիի Իսանիի շրջանի բնակելի շենքերից մեկում դիրքավորված ահաբեկիչներին վնասազերծելու համար: Հատուկ ծառայությունները պնդում էին, որ Թբիլիսիի հարավում գտնվող և առավելապես բազմահարկ շենքերով կառուցապատված Իսանիի շրջանում դիրքավորված զինված խմբի անդամները պատկանում են ահաբեկչական կազմակերպություններից մեկին: Հարևանների պնդմամբ, բնակարանը, որը ժամեր շարունակ փորձում էին գրոհով վերցնել իրավապահները, չեչեններ էին վարձակալում: Ողջ օրվա ընթացքում Իսանիում դիրքավորված զինված խմբի անդամները շարունակում էին կատաղի դիմադրություն ցուցաբերել: Նրանց վնասազերծումը հնարավոր դարձավ առնվազն երկու գրոհների, ինչպես նաև մի շարք զինատեսակների` այդ թվում զրահամեքենայի և նռնականետերի կիրառումից հետո միայն: Գործողության ընթացքում Գաբրիել Սոլոսի, 156 հասցեում գտնվող շենքի առնվազն երկու բնակարաններ ամբողջությամբ այրվել են: Զինված խմբի անդամների ճակատագրի մասին տեղեկություններն այս պահին հակասական են: Imedi հեռուստաընկերության տվյալներով, զինյալներից մեկը ձերբակալվել է, ևս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Rustavi 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակված կադրերում հստակ երևում է, որ շենքի բակում սպանված տղամարդու դիակ կա: Հեռուստաընկերության պնդմամբ, դա ահաբեկիչներից մեկն էր: Գրեթե մեկ օր շարունակված գործողության ընթացքում հատուկջոկատայինները ևս կորուստներ կրեցին: Պաշտոնական աղբյուրները հաստատեցին, որ ահաբեկիչների հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել էր հատուկ ջոկատի մարտիկներից մեկը: Երեկոյան հայտնի դարձավ, որ հատուկջոկատայինը առանց գիտակցության գալու մահացել է: Վրաստանի հատուկ ծառայությունները առայժմ չեն բացահայտում սպանված ոստիկանի ինքնությունը, հայտնի է միայն, որ նա 41 տարեկան էր: Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա վրացական լրատվամիջոցները, իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները վկայակոչելով, հիմնականում «չեչենական հետքն են» մատնանշում: Թբիլիսյան «Կվիրիս Պալիտրա» թերթի պնդմամբ, ահաբեկիչները «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցած չեչեններ են: «Վրաստանի տարածքում այդ մարդիկ գտնվում էին առանց օրինական փաստաթղթերի», -պնդում է թերթը: Ռուսաստանյան «Ինտերֆաքսի» տեղեկություններով, իրավապահներին հաջողվել է պարզել ահաբեկիչների վարձակալած բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը: Գործակալության պնդմամբ, բնակարանը պատկանում է առավելապես չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճում գտնվող Դուիսի գյուղի բնակիչ Ասլան Ջաբրաիլովին: «Մի քանի ամիս առաջ Ջաբրաիլովը բնակարանը վարձակալությամբ հանձնել էր օտարերկրացիների մի ընտանիքի: Հարևանների պնդմամբ, այդ բնակարանում մի տղամարդ էր բնակվում՝ իր երկու որդիների հետ», - գրում է «Ինտերֆաքսը»: Եթե հաստատվեն նախնական տեղեկություններն այն մասին, որ իսկապես ահաբեկիչները «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցած չեչեններ են, ապա, սա լուրջ մտորելու առիթ է: Ահաբեկչական խմբավորման անդամները թափանցել են ոչ միայն հայաշատ հարևան Վրաստան, այլև առավել քան երբևէ, մոտեցել են Հայաստանի սահմաններին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am