Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը, որ խոշորացույցի ներքո է պահում քաղաքապետարանի աշխատանքները, գրում է.
«Բորդյուրաշեն վարչական շրջանը հպարտորեն գովազդում է սեփական ձախողումները՝ ներկայացնելով դրանք որպես ձեռքբերում։ 2023-ին առանց բետոնի, հողի վրա «կառուցած» մայթերը քանդվել են՝ բետոնի գումարը լափելու արդյունքում։
Թքած կպցրած մայթերի համար հիմա էլ կրկին անգամ հերոս հարկատուների հաշվին նոր գումարներ են դուրս գրում՝ թքածները ժամանակավոր կպցնելու համար։
2023թ-ին այդ «բարեկարգումների» ընթացքում, երբ ցույց էի տալիս այդ երկար կյանք չունեցող, կոռուպցիոն, առանց բետոն իրականացված «բարեկարգումները», ինձ ինչ ձևի ասես որ չզրպարտեցին - շպիոնից սկսած, մինչև ազգի դավաճան։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ իրենք՝ սխալ։
Հետաքրքիր է՝ ՔՊ-ականների մոտ գումարի չափման միավորը խորանարդ մետրո՞վ են հաշվում, թե՞ կիլոմետրով»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը