Euromedia24-ի զրուցակիցը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:
-Տիկի’ն Ադիբեկյան, վերջին օրերին մի նոր թափ է ստացել արցախցիների նկատմամբ ատելության քարոզի: Իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետեւից կեղծ թեզ են առաջ տանում, թե արցախցիները չեն կռվել հանուն իրենց հողի, լքել են մարտի դաշտը: ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն էլ ասում է թե՝ «մի քանի արցախցի է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ միտում ունեն նման հայտարարությունները, արդյո՞ք սրանք քրեորեն պատժելի հայտարարություններ չեն:
-Նման հայտարարությունները ոչ միայն ատելության քարոզ են, այլ՝ բռնության կոչ: Սկսենք նրանից, որ ատելության խոսքի տարածումը բնորոշ է այս իշխանություններին, նրանք իշխանության գալու առաջին իսկ օրվանից ատելության խոսք են տարածում եւ այլատյացություն սերմանում հասարակության մեջ՝ սեւ-սպիտակի բաժանելը, «չագուչով» կխփեմ, նախկին-ներկա, այս ամենը այլատյացության դրսեւորումներ են:Ավանդույթի համաձայն նրանք ատելության խոսքը տարածում են արցախցիների վրա, այլ հարց է՝ ո՞ւր են նայում իրավապաշտպանները եւ արցախցի ակտիվիստները, որովհետեւ այս ամենը քրեորեն պատժելի արարքներ են, բայց ոչ ոք չի դիմել ոստիկանություն կամ դատարան՝ պահանջելով կարգի հրավիրել:
-Իսկ ինչո՞ւ են լռում Ձեր նշած իրավապաշտպաններն ու ակտիվիստները:
-Պատկերացում չունեմ:
-Տպավորություն է, որ հայրենի իշխանությունները փորձում են պատերազմի պարտության ողջ բեռը արցախցիների վրա բարդել, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից:
-Դա հարցի մեկ կողմն է, իմ ընկալմամբ՝ սա Ալիեւի հետ պայմանավորվածություն է , որ արցախցիներին դուրս մղեն Հայաստանից ու սփռեն աշխարհով մեկ, որպեսզի նրանք չկարողանան դառնալ ինչ-որ զանգված եւ հայտ ներկայացնեն իրենց հայրենիք վերադառնալու: Նպատակ են դրել տարանջատել արցախցիներին, բզկտել նրանց ու ցրել նրանց աշխարհով մեկ:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը