Ինչքա՞ն ենք հանդուրժելու սրա ստերը, դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ է բերել։ Չհասկացա։ Այդ ինչպե՞ս։ Դու մի ասա ՆՓ-ն նկատի ունի այն, որ բյուջեն եկմուտներով 2017թ. 1.5 տրլն դրամից դարձել է 3.5 տրլն դրամ։
Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի։ Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել։ Դրա փոխարեն պետական պարտքը 6 մլրդ դոլարից (2.4 տրլն դրամ) դարձել է 13 մլրդ դոլար (5.2 տրլն դոլար)։
Այն է, ավելացել է 2.8 տրլն դոլարով։ Ընդ որում՝ այդ 2.8 տրլն դոլարից 2.4-ը 13-14% վերցրած ներքին պարտք է։ Եվս 1 տրլն-ով բյուջեն ավելացել է գնաճի հաշվին։
Պարտք ես վերցնում՝ մտցնում ես բյուջե ու ՔՊ-ականներին պարգևավճար տալիս ու ասում ես թալանի դեմ ես պայքարո՞ւմ։
Հիմա հարց. ինչքա՞ն ենք հանդուրժելու սրա ստերը։ Նույն ձևով ստում է սահմանազատումից, խաղաղության պայմանագրից, եվրաինտեգրացիայից, ՀԱՊԿ անգործությունից, պատմությունից և այլն։
Հ.Գ. Այս թեմաներով բազմիցս բանավեճի եմ հրավիրել ՆՓ-ին՝ ապարդյուն։ Պետրոսը կարգադրել է բոլորին. Բագրատյանը Հ1 չպիտի գա։ Գիտի, թե Հ1 իրա հոր տունն է»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը