«Անհասկանալի է, թե ինչու արցախցիներից ներում խնդրած ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նույն, ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ, որն առավել համոզիչ կդարձներ ներման իր հայտարարությունը։ Փոխարենը խիստ սգրեսիվ, հարձակողական տոնով էր խոսում լրագրողների, մասնավորապես, նրանցից մեկի , Նարեկ կիրակոսյանի հետ, անգամ հարվածեց լրագրողի մկիրոֆոնին։ Սսա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորը հունից դուրս է գալիս լրագրողի հարցերին պատասխանելիս կամ չպատասխանելիս։
Հիմա էլ թույլ չտվեց հնչեցնել հարցը և շարունակ մեղադրում էր Նարեկին սենսացիաներ փնտրելու և փող աշխատելու մեջ։ Սա պարզունակ հոգեբանությունն է լրագրողին արատավորելու համար։ Բայց մի քիչ ուշացել եք պարոն Սուքիասյան։ Նարեկն այն եզակի լրագրողն է, ով սեպտեմբերի 19-ին զոհված արցախցի հերոսների մի քանի տասնյակ ընտանիքներ է այցելել և գրել նրանց ողբերգական պատմությունները։ Նա այդ աշխատանքն արել է սիրով, վերաբերմունքով և մտքով մնացել նրանց հետ։ Սա շատ ծանր աշխատանք է և չի կարող սենսացիային և փողին ծառայել։ Ամեն ինչ փողով մի չափեք։ Եվ մի բան էլ․մի ցիտեք Ալեն Սիմոնյանի անբարո և անմարդկային հայտարարությունները»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը