Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site

Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանը պարգևատրվել է եկեղեցուն ու հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար՝ չնայած Ադրբեջանում քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումներին, գրում է Life Site-ը։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր ադրբեջանական զինուժի կողմից էթնիկական զտումների են ենթարկվել Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախի Հանրապետություն։

Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն, Մել Գիբսոնը և այլք դատապարտել են հարձակումները, որոնք իրականացվել են Իսրայելի և Թուրքիայի կողմից տրամադրված զենքի օգտագործմամբ։

Ադրբեջանն իր 2023 թվականի հարձակումը որակել է որպես «հակաահաբեկչական» արշավ։ Իրականում դա կրոնական հարձակում էր, որը հանգեցրեց բազմաթիվ անմեղ քաղաքացիների մահվան:

2024-ի կեսին Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց, որ Ադրբեջանը «ավարտել է» տարածաշրջանում քրիստոնյաների էթնիկ զտումը` «ջնջելով էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը»:

Վատիկանը հակամարտությամբ հետաքրքրվել է մարտերի սկսվելուց անմիջապես հետո։ Թեև ոչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ոչ էլ նրա պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը իրավիճակը չեն որակել որպես «էթնիկ զտումներ», Պարոլինը երկու երկրներն էլ այցելեց 2023 թվականի վերջին՝ հավանաբար լարվածությունը հանգստացնելու նպատակով:

Թեև Վատիկանը այդ ժամանակից ի վեր աջակցող դեր է խաղացել երկրների միջև բանակցություններում, քննադատներն ասում են, որ այն օգտագործվել է Ադրբեջանի ավտորիտար կառավարիչ Իլհամ Ալիևին վստահություն հաղորդելու համար: Մյուսները նշել են, որ Վատիկանը և երկրի Հեյդար Ալիևի Հիմնադրամը 2024 թվականին պայմանագիր են կնքել՝ Սուրբ Պողոսի տաճարի վերականգնմանն օգնելու նպատակով:

Այս ամսվա սկզբին Սուրբ Աթոռն իր ամենահեղինակավոր մրցանակը (Պիոս IX պապի շքանշանը) շնորհեց Սուրբ Աթոռում Ադրբեջանի ներկա դեսպան Իլգար Մուխտարովին։

Պիոս IX պապի շքանշանը Վատիկանի բարձրագույն պարգևն է։ Այն շնորհվում է եկեղեցուն և հասարակությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձնաց:

Սակայն դժվար է հասկանալ՝ ինչպես է Մուխտարովն վաստակել նման մրցանակը՝ հաշվի առնելով այն մարտավարությունը, որն օգտագործում է նրա երկիրը տարածաշրջանի քրիստոնյաների դեմ։


NEWS.am

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին TRIPP․ չփարատված մտահոգություններ Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am