Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանը ապրիլի 5-ին սոցհարթակում հակահայկական գրառում էր արել՝ նշելով. «Աբդուլլահ Օջալան, երանի հայ հայրդ 2 վայրկյան շուտ վերջացներ, ու դու ընդհանրապես չծնվեիր։ Տա՜ Աստված՝ սա քո վերջին տարեդարձը լինի, դավաճա՛ն․․․»։

Թուրք ընդդիմադիր գործչի այս գրառումն արագորեն տարածվել և մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում՝ հանրության շրջանում դառնալով բուռն քննարկման թեմա։

Նշենք, որ Օզջանն իր այդ գրառմամբ հայ ինքնությունը որպես վիրավորանք է օգտագործել և էթնիկ ծագման հիմքով խտրականություն դրսևորել։

Պոլսահայ գործարար, նախկին CHP-ական Նուրհան Չեթինքայայի փաստաբանն այս հրապարակման համար հանցագործության մասին հաղորդում է տվել Օզջանի դեմ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունում։ Նշենք, որ սա Թուրքիայում առաջին դեպքն է, երբ հայը դատի է տալիս թուրք քաղաքապետին։

Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Նուրհան Չեթինքայայի հետ։

- Թանժու Օզջանը հակահայկական գրառում է արել։ Դուք՝ որպես հայ, Թուրքիայում առաջին անգամ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել թուրք քաղաքապետի դեմ։ Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը՝ չնայած Թուրքիայում տիրող վախի մթնոլորտին և բազմաթիվ տաբուներին:

- Այո, նախկինում հայերի մեջ վախ կար։ Հայրս, պապս, հորեղբայրս, հարազատներս թաքցրել են իրենց իսկական անունները։ Բայց սա փոխվել է վերջին 20-25 տարում։

Հիմա գլոբալիզացված աշխարհում հայերը սկսել են ավելի հեշտ արտահայտվել: Մենք հասել ենք նրան, որ հիմա Թուրքիայում ապրիլի 24-ին կարող ենք խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այսինքն՝ մենք եկանք այս կետին՝ չնայած ամեն ինչին։ Թուրքիայում դեռ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կոտրել տաբուն։

Այսինքն դեռ շատ հայեր կան, որ թաքցնում են իրենց ինքնությունը։ Երբ ես այդքան բաց եմ, անընդհատ հեռախոսազանգեր եմ ստանում. «Եղբայր, այդպիսի բաներ մի արա»։ Բայց դա ինձ այնքան էլ չի հուզում։ Չէ՞ որ մենք ապրեցինք ու տեսանք։ Պետք է գոնե ինչ-որ բան թողնել այստեղ մեր ապագա երեխաների համար։ Թե չէ մեկը կգա կկրակի, է՜ թող գա կրակի, ի՞նչ կլինի որ։ Մահն ի՞նչ է: Ես չեմ վախենում մահից։ Թող գան կրակեն։
Բայց հարցն այն է, որ մենք այս տեղանքի հնագույն ժողովուրդն ենք։ Մենք այստեղւ պտուղն ենք։ Մենք նման ենք հողից դուրս եկող լոլիկի ու վարունգի, հազարի կամ գուցե ծիրանի։

- Ի՞նչ եք կարծում, թուրքական դատարանը կարո՞ղ է գործել օրենքին համապատասխան և պատժել Օզջանին:

- Անշուշտ, Թանջու Օզջանը պիտի պատասխան տա։ Նա չափազանց ռասիստ է և սնվում է դրանից: Նա մեծ ճնշում է գործադրել սիրիացիների վրա այն քաղաքում, որտեղ ինքը քաղաքապետ է։ Թուրքական արդարադատությունն այս հարցը հաստատ անպատասխան չի թողնի։

- Դուք հայտնի եք սոցիալական ցանցերում Թուրքիայի կառավարության և ընդդիմադիր CHP-ի հասցեին հնչեցրած ձեր քննադատություններով: Մտավախություն չունե՞ք, որ ձեր դեմ արշավ կսկսվի ձեր այս քայլի համար։

- Այժմ ես ավելի շուտ ճշմարտությունն ասող մարդ եմ, քան ընդդիմադիր: Ես ճշմարտությունն եմ ասում, երբեք չեմ վարանում, որովհետև այստեղ եմ ապրում, այստեղ բիզնեսով եմ զբաղվում, երեխաներս այստեղ են սովորում, ես այստեղ ապագա պետք է ունենամ։ Իհարկե, այս երկրում հայ լինելը թերություն է։
Մենք այստեղ 3000 տարվա պատմություն ունենք, և ես այստեղի այս 3000 տարվա պատմության վերջին պտուղներից եմ։ Այստեղ մնացել ենք ընդամենը 40-50 հազար հոգի։ Բայց որոշ բաներ վախենալով չեն լինում, պետք է համարձակ լինել։ Իհարկե, իմ դեմ արշավ լինում է։ Սա ավելի շատ տեղի է ունենում ընդդիմադիր CHP-ի մոտ:

- Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Օզջանի, լրացուցիչ քայլեր կձեռնարկե՞ք, թե՞ կընդունեք որոշումը։

- Դատարանը կարող է որոշում կայացնել Օզջանի դեմ։ Եթե այդպիսի որոշում կայացնի, ապա դա կարևոր իրադարձություն կլինի Թուրքիայում: Որովհետև Թուրքիայում չկա մարդու իրավունքներ կամ արդարություն։
Իրականում կարևորը ոչ թե դատը շահելն է, այլ քո գոյությունը ցույց տալը։ Ես գոյության պայքար տվեցի և դա հաջողեցի։ Սա այն է, ինչ ես անում եմ հենց հիմա:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

 

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am