«Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հանդիպումը շատ պատահական է տեղի ունեցել: Հայրիկս մեքենաներ է վերանորոգում: Գնելն իր քեռու հետ եկել էր հայրիկիս մոտ, որ քեռու մեքենան նորոգեն: Նա դեռ բանակ չէր զորակոչվել: Այդ ժամանակ է ինձ տեսել: Ես դպրոցական էի, ութերորդ դասարանում էի սովորում: Մեքենայի պատրվակով սկսեց գնալ-գալ: Մի օր էլ մոտեցավ, խոսեցինք, ասաց, որ հավանում է ինձ: Հետո եկավ իր բանակ զորակոչվելու ժամանակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գոհարը՝ Գնելի կինը:

Բանակում ծառայելու ամիսներին Գնելի և Գոհարի շփումը շարունակվում է: «Սիրահարվեցի իրեն: Իր վարքագիծը, չափվածձևված խոսքը, ամեն ինչ նպաստեց, որ սիրահարվեմ: Հիշում եմ՝ գալիս էր, մեր դպրոցի բակում կանգնում, գյուղի տղաների հետ զրուցում: Իր ներկայությամբ ցույց էր տալիս, որ հավանում է ինձ: Ծառայելու ժամանակ ինձ նվերներ էր ուղարկում, ծանոթների միջոցով՝ նամակներ: Այդ ժամանակ հեռախոսներն այդքան տարածված չէին: Մերոնք համաձայն չէին, քանի որ ասում էին՝ Ախպրաձորը հեռու է, մի քիչ կտրված գյուղ է: Իսկ Գնելն արձագանքում էր՝ մեկ է, տանելու եմ Գոհարին, չհամաձայնեք, կփախցնեմ»:

Գնելը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղից է: Գերազանց առաջադիմությամբ սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Այն ավարտելուց հետո ընդունվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ, սովորել է իրավաբանի մասնագիտացմամբ: 2005 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է Արցախում: Վերադառնալով զինվորական ծառայությունից՝ շարունակել է ուսումը: «Դպրոցն ավարտեցի, սպասեցի, վերադարձավ բանակից: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ շփվեցինք, իսկ հետո ընտանիք կազմեցինք: Հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, պահպանել մեր սերն ու ընտանիքը: Նվիրված ամուսին ու հայր էր: Մենք երեք տղա ունենք»:


Ամուսնու բնավորության, մարդկային տեսակի մասին խոսելիս Գոհարն ասում է՝ անկեղծ էր, բոլորին օգնության ձեռք մեկնող: «Ընկերասեր էր, ծնողասեր, անսահման հարգանք ուներ ծնողների ու եղբոր նկատմամբ: Անկեղծություն էր սիրում, այսպիսի բնորոշում կարող եմ տալ՝ մաքուր, պարզ մարդ էր: Բոլորի հանդեպ լավ էր տրամադրված, մշտապես օգնության ձեռք էր մեկնում բարեկամին, հարևանին, յուրաքանչյուր մարդու, ով ուներ դրա կարիքը: Սրան զուգահեռ՝ խիստ էր իր ծառայության մեջ, արդարության կողմնակից էր»:

2017 թվականին Գնելն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այնուհետև, ստանալով ավագ լեյտենանտի կոչում, շարունակել է ծառայությունը Հայաստանի զինված ուժերում: Նույն թվականին ծառայության է անցել Քարվաճառի N զորամասում: «Բանակում ծառայելու տարիներին մայրիկին ասել էր՝ ուզում եմ ծառայությունս այստեղ շարունակել, դառնալ զինվորական: Ծնողները թույլ չէին տվել: Մայրիկն իրեն համոզել էր վերադառնալ: Բայց սիրում էր զինվորականի գործը: Մեր երկրորդ տղայի ծնվելուց հետո որոշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում շարունակել կրթությունը»: Գոհարն ասում է՝ ամուսինը երեք տարի ծառայել է Քարվաճառում, մասնակցել 44-օրյա պատերազմին: Ծանր մարտերի ժամանակ ստացել է վիրավորում: Բուժվելու նպատակով դուրս է եկել ծառայությունից: 2021 թվականին կրկին վերադառնալով ծառայության՝ տեղափոխվել է Սիսիան, եղել է Իշխանասարում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Սոթքի զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով: «Սեպտեմբերի 12-ի գիշերը, երբ կրակոցների ձայնը լսեցի, զանգեցի իրեն, անհասանելի էր: Բայց հետ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Առաջին դեպքը չէր, որ կրակում էին: Ինչ էլ լիներ, Գնելը միշտ զանգահարում էր տուն: Մեկ անգամ էլ գիշերը ժամը երկուսին խոսեցինք, էլի հանգստացրեց ինձ՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է. «Չվախենաս, երեխեքի հետ մնա տանը, տեղ չգնաս»: Արձագանքեցի՝ մաման, նկատի ունեի սկեսուրիս, ասում է՝ իջնենք ներքև, բայց Գնելն ասաց, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ կկարգավորվի, ընդամենը կրակոցներ են: Մի ընթացք զանգում էի իրեն, էլի անհասանելի էր: Վերջին անգամ սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ հինգ անց տասն է զանգահարել, այն էլ՝ ուրիշ հեռախոսահամարով. «Հեռախոսս կորցրել եմ, եթե զանգես ու անհասանելի լինեմ, իմացի, որ հեռախոսս մոտս չի»: Այդ ժամանակ Գնելն ասաց՝ մի բան այն չի, երեխեքիս լավ կնայես, չվախենաս, Գոռն այդտեղ է: Գոռն ամուսնուս եղբայրն է»: Սա Գնելի ու Գոհարի վերջին զրույցն էր: Իսկ հետո ընտանիքը սկսեց փնտրել նրան: «Շատ փնտրեցինք իրեն, հետո մեզ ասացին, որ այդտեղից որևէ մեկը ողջ չի մնացել, դիրքերը վերցրել են: Տասն օր սպասել եմ իրեն, աչքս մնաց այդ սարին, մինչև հիմա էլ նայում եմ այդ սարին ու մտածում, որ գալու է»:

Գնելն անմահացել է սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի N դիրքում ԱԹՍ-ի հարվածից: «Սեպտեմբերի 22-ին ենք իրեն տուն բերել: Գնելին Շուշի են տարել, այնտեղից տեղափոխել Գորիս, այնտեղ արդեն իրեն նկարներով ճանաչել են: Այդ ընթացքում մենք մեծ հույսով սպասում էինք իրեն, ոմանք ասում էին՝ գուցե գերեվարվել է, նկարներ էին ցույց տալիս, մյուսներն էլ ասում էին՝ անտառներում է: Այդ սպասումը մինչև հիմա էլ կա, ուղղակի այն պահին, երբ իրեն եռագույնով տուն բերեցին, սպասման ձևը երևի փոխվեց»:

Ապրելու ուժի մասին: «Ես իրեն անսահման շատ եմ սիրել: Իրեն իմ անավարտ սերն եմ համարում: Իսկ հիմա տղաներիս համար եմ ապրում: Ցավը շատ խորն է, ինձ համար կյանքի գույները սևացել են, կյանքիս իմաստը երեխաներս են: Իրենց էլ ասում եմ՝ պապան միշտ մեզ հետ է: Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, որ հերոսի զավակներ եմ մեծացնում, բայց իմ սերն անավարտ մնաց, իսկ աչքս՝ Վարդենիսի սարերին»:

Գոհարն ասում է՝ սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո Ախպրաձորը սահմանամերձ գյուղ է, և հենց դա է պատճառ դարձել, որ հիմա Գնելը ոչ թե հայրենի գյուղում է, այլ Երևանում: «Իր մայրիկն այս ցավին չդիմացավ, մի քանի ամիս հետո մահացավ»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ ՊՆ պատվոգրով: Ախպրաձորի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասասենյակն անվանակոչվել է Գնելի անունով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am