Ո՞վ կշահի եկամտահարկով հիփոթեքի տոկոսները վճարելու սահմանափակումից

    Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրենսդրական փաթեթի կետերից մեկը վերաբերում է հիփոթեքային վարկերի տոկոսագումարները քաղաքացու եկամտահարկից վճարելու դրույթին: Գործող օրենքով՝ անձը, ով ցանկանում էր նորակառույց բնակարան գնել հիփոթեքային վարկի միջոցով, կարող էր ազատվել բանկին կամ վարկային կազմակերպությանը տոկոսներ վճարելու պարտավորությունից, և այս ամենն ի հաշիվ աշխատավարձից և այլ եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտահարկից: Այս արտոնությունը տարածվում էր բացառապես 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, և որևէ սահմանափակում այս առումով չկար: Հստակ սահմանված էր, որ եթե հիփոթեքով ձեռք բերված բնակարանը  նոր կառուցվող կամ արդեն առկա նորակառույցում է գտնվում, ապա  անձի վճարած եկամտահարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Ի դեպ, արտոնությունը տարածվում է ոչ միայն գնորդների վրա, այլև նրանց, ովքեր հիփոթեք են ձևակերպում սեփական տուն կառուցելու համար: Այսինքն, օրինակ, 120.000 դրամ ամսական հիփոթեքային վարկի տոկոսային պարտավորություն ունենալու դեպքում, Ձեր աշխատավարձից՝ որպես եկամտահարկ գանձվող, ասենք, 30.000 դրամը պետությունն ուղղելու է վարկի մարմանը, իսկ վարկառուն կվճարեր մնացած՝ 90.000 ՀՀ դրամը: Առաջարկվող փոփոխությամբ՝ սահմանափակում է մտցվում եկամտահարկի չափի և գործարքների վրա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարզաբանել է, որ փոփոխությունը կատարվում է այն տրամաբանությամբ, որ այսուհետ միայն միջին խավը կկարողանա օգտվել այդ հնարավորությունից: Դրա համար առաջարկվում է  սահմանել երկու տեսակի սահմանափակում: Այսուհետ տվյալ նորմը չի վերաբերելու 55 միլիոն դրամից ավելի մեծ արժողությամբ գործարքներին, և երկրորդ` եթե տվյալ անձը կամ համավարկառուն երկրորդ բնակարանն է ձեռք բերում, ապա չի կարող եկամտահարկով հիփոթեքային վարկի տոկոսների հատուցմամբ արտոնությունից: «Մենք պետք է հարկատուների գումարների հաշվին սոցիալական խնդիրներ լուծենք, և բարձր խավին օգնել հարկատուների հաշվին, կարծում ենք, որ ճիշտ չէ»,- հայտարարել է Վարդան Արամյանը և հավելելով, որ օրենքը հետադարձ ուժ չունի,  հետևաբար նոր փոփոխությունը չի վերաբերելու բոլոր այն վարկառուներին, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված բնակարաններ: «Մարդ կա, որ մեկ բնակարան ունեցել է, և ևս 2-ը ձեռք է բերել: Հարց է առաջանում, թե ինչու այս դեպքում հարկատուների հաշվին պետք է այդ հարկը հետ վերադարձվի: Օրենքի փոփոխությամբ, արդեն նման դեպքեր չեն լինի, երբ բարձր խավի վարկառուն կօգտվի հարկատուների միջոցներից»,- ասել է նա: Նախարարը նաև վկայակոչել է վիճակագրություն, ըստ որի՝ շահառուների 80 տոկոսը եղել են այն մարդիկ, ովքեր 55 միլիոն դրամը գերազանցող գործարք են կնքել: Հայրենի կառավարությունը փաստորեն չի կարողանում երկարաժամկետ կտրվածքով լավ գործեր անել: Սահմանափակման արդյունքում նորակառույցների պահանջարկը որոշակիորեն նվազելու է: Իրականում եկամտահարկով հիփոթեքի տոկոսների հատուցմամբ լուծվում էր ոչ միայն սոցիալական խնդիր, ինչպես պնդում է Արամյանը, այլ փաստացի ապահովվում էր մուլտիպլիկատիվ էֆեկտ տնեսության մեջ: Այս օրենքը խթանում էր բնակարանաշինության աճին, իսկ շինարարությունը, ինչպես հայտնի է, ամենամեծ մուլտի էֆեկտն ունեցող ոլորտներից է: Այն եկամտահարկը, որը գործարք կնքած քաղաքացին չէր մուծում պետությանը, գանձվում էր շինարարության մեջ աշխատողներից, շինանյութի սպառումից, նախագծումից, մի խոսքով՝ բնակարանաշինության մեջ ներառված բոլոր փուլերից: Բացի այս՝ սա նաև հավելյալ խթան էր, որպեսզի աշխատողները փորձեին աշխատել ստվերից դուրս: Այս առումով թերևս պետք է գնահատել ռիսկերը և հստակ հաշվարկել, թե բյուջեն որ դեպքում էր ավելի շատ մուտքեր ստանում:    Հայկ  Դավթյան  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am