Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ` նոյեմբերի 24-ին, այցելել է Վանաձոր:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Ռուբեն Հայրապետյանն այցելել էր Վանաձոր՝ քաղաքային մարզադաշտի նախագծերի հստակեցման և հողային աշխատանքների մեկնարկման հանձնարարականներ տալու համար»,- գրել է Ասլանյանը:
Նշենք` Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոռին» իր տնային հանդիպումներն անցկացնում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ քաղաքային մարզադաշտի կառուցման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբներից:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը