Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատական գործրով Բաքվում այսօր շարունակել են ցուցմունք տան վկաներրը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցմունք տվողների թվում այսօր եղել է Արթուր Աբրահամյանը՝ Մուրադ Պետրոսյանի վարորդը, իսկ թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը։
Ըստ այդմ՝ նա պատմել է, թե Մուրադ Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտի խորհրդի շենքում, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու ու Հայաստանին միանալու հարցը։
Աբրահամյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահ Մաքսիմ Բաբայանի թիվ 1 ձեռքն էր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կուսակցական կոմիտեի նախագահ Հենրիկ Պողոսյանը գլխավորում էր Հայոց համազգային շարժումը։ Վկան, իբր, ասել է, որ զենքը Երևանից Արցախ ուղարել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Նախ՝ զենքը ՀՀ ուղղաթիռներով ուղարկվել է մի շարք խոշոր քաղաքներ, բացի Ասկերանից, ապա՝ տրվել ռազմական հրամանատարությանը, որոնք էլ զենքը բաժանել են խմբերի անդամներին։
Վկայի միջոցով ադրբեջանցիները փորձել են հիմքեր ստեղծել, թե, իբր, ազատագրական պայքարին մասնակցող մեր ազատամարտիկները ստացել են վարձատրություն. իբր՝ Ռոբերտ Քոչարյանը իր ներկայությամբ բազմիցս գումար է տվել Մուրադ Պետրոսյանին, իսկ նա այն բաժանել է զինվորականներին։ Ֆինանսական օգնությունը, իբր, տրամադրվել է Երևանից, իսկ միջոցներն ուղղաթիռով ուղարկվել է Տեր-Պետրոսյանի կողմից՝ Վազգեն Մանուկյանի միջոցով։
Փաստենք, որ Հայաստանը ՀՀ Սահմանադրությամբ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը