ԵՄ-ն ԼՂ հակամարտության լուծման ռազմական տարբերակ չի տեսնում. Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը ,անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս-քվոյի հարցին՝ ասել է, թե ԵՄ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը.«Այդ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային է մնում: Մենք պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եվրամիությունը հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, ու մենք չենք տեսնում այդ հակամարտության լուծման ռազմական տարբերակ: Կողմերը պետք է զերծ մնան ելույթներից ու գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղ գործընթացին: ԵՄ-ն աջակցում է խաղաղությանը միտված նախաձեռնություններին: Այդ հարցում մենք ակտիվացնում ենք աշխատանքը հատուկ դեսպանորդ Հելբերթ Սալբերի հետ: Մենք ամեն ջանք կգործադրենք մերձեցնելու հակամարտող կողմերին»:
