Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ. 2008-2014-ին՝ 270 միլիոն դոլարի անհատույց դրամաշնորհ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում են կնքել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել էր 2017թ․ հոկտեմբերի 13-ին։ Առկա է նաև պայմանագրի տեքստի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված համառոտագիրը։ Հաշվի առնելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորությունը ներկայացնում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Պատմություն Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները սկսել են ակտիվանալ 1990-ական թթ․ կեսերին, երբ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ արտաքին քաղաքականություն բարձրացավ։ Այս շրջանում էլ սկսում են ֆորմալ օրենսդրական շրջանակի վերաբերյալ բանակցությունները։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները մինչ օրս կարգավորվել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիության ու դրա անդամ պետությունների միջև 1996թ. ապրիլի 22-ին կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով։ Համաձայնագիրը շուրջ երկու տասնամյակ ծառայել է որպես կողմերի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, օրենսդրական, սոցիալական, գիտատեխնոլոգիական և մշակութային համագործակցության հիմք։ Հարաբերությունների սերտացման և տարածաշրջանային իրավիճակի աստիճանական փոփոխման արդյունքում Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը 2000-ականների կեսերից այլևս չի բավարարում որպես օրենսդրական շրջանակ կողմերի հարաբերությունների հետագա զարգացման համար։ 2004թ․-ից ի վեր Հայաստանը մաս է կազմում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ), որի շրջանակներում ԵՄ-ն հարևան երկրներին տրամադրում է ֆինանսական օժանդակություն կառավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար։ 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում պաշտոնապես հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագիրը մինչ օրս լրացրել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը: Այդուհանդերձ, այս երկու փաստաթղթերը ևս բավարար չեն ՀՀ-ԵՄ զարգացող հարաբերությունները ամբողջապես կարգավորելու համար։ 2009թ․ Հայաստանը ԵՄ Արևելյան գոծընկերության կազմում է ընդգրկված։ 2010թ. հուլիսին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012թ. հունիսին` ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները: 2013թ. հուլիսին բանակցությունները բարեհաջող ավարտվեցին, սակայն համաձայնագիրը չկնքվեց, քանի որ 2013թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի հետ կանգնեց ԵՄ ասոցացման գործընթացից, երբ հայտարարեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին։ Այդուհանդերձ, 2015թ․ ԵՄ-ն և Հայաստանը սկսել են բանակցություններ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ։ Համաձայնագիրն ապահովում է ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ անվտանգությունը, էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, կրթությունը, գիտությունը, մարդու իրավունքները և առևտուրը: Բանակցության փուլում է նաև ԵՄ-Հայաստան օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագիրը, որի շնորհիվ նախատեսվում է իջեցնել ավիատոմսերի սակագները։ 2006 թվականից հայաստանցի արտահանողները օգտվում են Եվրոպական Միության GSP, իսկ 2014 թվականից GSP+ արտոնությունների համակարգից, որի շնորհիվ հնարավորություն են ստանում զրոյական մաքսատուրքերով դեպի ԵՄ արտահանել 6200 անուն ապրանքատեսակ: Դրա դիմաց Հայաստանը պարտավորվե է կյանքի կոչել մարդու իրավունքների պաշտպանությանը, կայուն զարգացմանը և լավ պետական կառավարմանը վերաբերող միջազգային 27 գլխավոր կոնվենցիաների պահանջները: GSP-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» առաջիկայում կանդրադառնա առանձին նյութով: Համագործակցության ոլորտներ և օրինակներ Ժողովրդավարություն – ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին: Միայն 2014-17թթ․ ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 118,5 միլիոն եվրո՝ հիմնականում մասնավոր սեկտորի զարգացման և հանրային կառավարման ու օրենսդրության ոլորտի բարեփոխման համար։ Այսպես, օրինակ, ԵՄ-ն 7,5 միլիոն եվրո է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ընտրական օրենսդրության բարելավմանն աջակցելու նպատակով: 14,8 միլիոն եվրո՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանն ու մաքսային և սահմանային կառավարման բարեփոխումների աջակցության նպատակով։ Տնտեսություն – ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանման շուկան է, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի մոտ 23,6%-ը: Ընդ որում՝ Հայաստանն ավելի շատ արտահանում է ԵՄ երկրներ, քան ներմուծում։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԵՄ անդամ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտահանման շուրջ 30.3%-ը ՝ եվրամիության շուկան դարձնելով Հայաստանի համար խոշորագույն արտահանման շուկան։ ԵՄ-ից ներմուծումը կազմում է ընդհանուր ներմուծման ծավալի 22%-ը։ Ավելին, ԵՄ-ն 2009թ.-ից ի վեր հայաստանյան ընկերություններին հատկացրել է ավելի քան 473 միլիոն եվրո (դրամաշնորհների տեսքով)։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական կողմի հատկացրած գրանտերով աջակցություն է ստացել 25.000 ձեռնարկություն և ստեղծվել է 900 նոր աշխատատեղ։ Կրթություն, գիտություն և այլ ոլորտներ – ԵՄ-ի հետազոտական և նորարարական «Հորիզոն 2020» ծրագիրը Հայաստանում սկսել է գործել 2016թ.-ից: Միայն 2015-2017թթ. ընթացքում «Էրազմուս Պլյուս» ծրագրի շրջանակում Եվրոպայում սովորել կամ ուսուցում են ստացել հայաստանցի 1300 ուսանող և դասախոս: ԵՄ աջակցությամբ Հայաստանի մարզերում վերանորոգվել է մասնագիտական ուսուցման 17 քոլեջ: ԵՄ-ն Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող ամենախոշոր դոնորներից է։ Միայն 2016թ․ ԵՄ անդամ երկրների համախառն աջակցության մասնաբաժինը Հայաստանին կազմել է 24.2% (կամ մոտ 10 միլիոն եվրո): ԵՄ-ի օժանդակության շնորհիվ (1,1միլիոն եվրո) Երևանի բոլոր բնակիչների համար բարելավվել է խմելու ջրի որակը: 7000 հայաստանյան տնային տնտեսություն աջակցություն է ստանում ԵՄ-ից էներգաարդյունավետության համակարգերի թարմացման նպատակով։ 2010թ․-ին ԵՄ մի շարք կառույցներ համաձայնության եկան համաֆինանսավորել Երևանի Մետրոպոլիտենի բարեկարգումը։ Գումարային առումով 2008-ից 2014 թվականներին Եվրոպական Միությունը Հայաստանի պետական մարմիններին տրամադրել է ավելի քան 270 միլիոն դոլարի անհատույց դրամաշնորհ (Կառավարության ստացած դրամաշնորհների 51 տոկոսը): «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am