Սինհուա. Փլատակների տակից դուրս է բերվել 653 մարդու մարմին
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3145-ի, վիրավորվել է 4589 մարդ, իսկ 221 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մյանմարի արտակարգ իրավիճակների ծառայությունները դեռ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ համագործակցելով այլ երկրների փրկարարների հետ։ Ներկա պահին փլատակների տակից դուրս է բերվել 653 մարդու մարմին։
