Ապագաղութացում. 2-րդ մաս. Վարուժան Ավետիսյանի հոդվածը

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը Մաս 2-րդ (Մաս 1-ինը՝ այստեղ ) Ապագաղութացում-Armexit-ի գործընթացն սկսելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել հայկական սուբյեկտային գործոն, ինչը հնարավոր է, եթե հեռացվի գաղութային վարչակազմը և նրա փոխարեն ստեղծվի ազգային կառավարություն (պետական կառավարման ազգային համակարգ): Մեր պարագայում գաղութային վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ժողովրդային ընդվզման միջոցով, իսկ ազգային կառավարություն կարող է ձևավորվել «Ժողովրդի վստահության կառավարություն – Անցումային պետական կառավարման համակարգ – Նոր Սահմանադրության համապատասխան կազմավորված պետական կառավարման համակարգ» փուլային կերպափոխումների ճանապարհով: Ազգային կառավարությունն արդեն պետք է կազմակերպի տարածաշրջանային ճարտարապետության վերանայումն ու գաղութային համակարգի լծակի չեզոքացումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է.

  1. Հրաժարվել հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարելու, ինչպես նաև իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատելու հանցավոր ու կործանարար մոտեցումներից, որդեգրել 1-ին Հանրապետության ժառանգորդության, Հայրենիքի ու հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման ռազմավարություն, համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող ՀՀ-աբնակ և Արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի, կամաարտահայտությամբ (հանրաքվեի միջոցով) հիմնադրել Նոր Հանրապետություն ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա՝ «Հայաստանի Հանրապետություն» անվանմամբ:
  2. Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման իրավաքաղաքական գործընթաց և, առաջնահերթորեն՝
ա) հայությանը և Հայաստանին վերաբերող մասով անվավեր ճանաչել այդ իրավունքները մերժող և/կամ սահմանափակող բոլոր միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ու գործողությունները, այդ թվում՝ միջազգային իրավունքին հակասող՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, ինչպես նաև 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը, բ) առաջադրել Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքներում՝ որպես այս գործընթացի հերթական քայլ: Միայն այսպիսի արմատական, մեր նկատմամբ 100 տարի առաջ ռուս-թուրքական դավադիր գաղութարար դաշինքի ձեռքով իրականացվածին համարժեք քայլերով է հնարավոր իրավիճակ և տարածաշրջանային ճարտարապետություն փոխելու սկիզբ դնել և մեկնարկել գաղութային համակարգի հենքի խարխլման և Հայաստանը կառավարող գաղութային լծակի չեզոքացման դրանով իսկ՝ ապագաղութացված ինքնուրույն հայկական գործոնի ձևավորման գործընթաց: Եթե չունենանք անհրաժեշտ կամք ու վճռականություն, ապա դատապարտված ենք ռուսական գաղութատիրության սարդոստայնում մնալու և արյունաքամ լինելով վերանալու: Իսկ եթե գիտակցենք տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների շնորհիվ առաջացող հնարավորությունները, սահմանների վերաձևման անխուսափելիությունը և թամբենք այս փոփոխությունների ալիքը, ապա սկիզբ կդնենք Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման։ Միևնույն ժամանակ՝ այս քայլերը բավարար չեն ապագաղութացման համար: Դրանք անհրաժեշտ են որպես ապագաղութացման պայմաններ և նախադրյալներ և միայն ասպարեզ ու հնարավորություն են բացում դրա համար: Ուստի, բացի դրանցից, Ռուսաստանից ապագաղութացումը ենթադրում է նաև գործողությունների համալիր ծրագիր: Այդ ծրագրի առաջնահերթ գործողությունները պետք է լինեն (հերթականությունը կարևոր է, զուգադրումը՝ հնարավոր).
  1. դուրս բերել ՌԴ սահմանապահ զորքերը և ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածները հանձնել ՀՀ Սահմանապահ զորքերին,
  2. չեղյալ հայտարարել ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման վերաբերյալ պայմանագրերը,
  3. դուրս գալ ՌԴ առանցքի շուրջ ստեղծված վերպետական ու դաշինքային բազմակողմ ձևաչափերից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ),
  4. իրագործել ապակոմունիզացման և ապախորհրդայնացման (անհրաժեշտ մասով՝ ապառուսականացման) ծրագիր,
  5. իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում) և ապահովել պետությունը զավթած հանցավոր համագործակցության (գաղութային վարչակազմի և հանցակիցների) դատաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև պետության ու քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական խախտված իրավունքների վերականգնում,
  6. դուրս բերել ՌԴ ռազմակայանը ՀՀ տարածքից,
  7. ազգայնացման կամ այլ եղանակով ազգային վերահսկողություն հաստատել ռուսական կողմի սեփականությանը կամ կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ:
Որպես ամփոփում Մեր ազգային մարմնի և պետականության շարունակական քայքայման հիմնական պատճառը հայության քաղաքական գիտակցության գաղութացումն է ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի համատեքստում: Այն հանգեցնում է «չարյաց փոքրագույն»-ի մտածելակերպի արմատավորման և դրա ազդեցությամբ՝ թուրքական յաթաղանից ռուսական սվինի հետևում պատսպարվելու ընտրության, ինչն էլ իր հերթին հանդուրժելի և ընդունելի, հետագայում նաև՝ նույնիսկ հարազատ է դարձնում ռուսական սապոգը: Նման ընտրություն կատարում է այն ազգը, որի քաղաքական գիտակցությունը և վերնախավը արդեն որոշակի չափով կորցրել են ազգի քաղաքական ինքնության պահպանման համար անհրաժեշտ որակները (արժանապատվություն, ազատատենչություն, մտքի և կամքի ռազմավարական տրամաչափ, ինքնուրույնության ձգտում և այլն): Որպես արդյունք՝ այդպիսի ընտրություն կատարած ազգի աղետալի ընթացքը կանգ չի առնում, նա կորցնում է մտքի, կամքի և ուժի իր առանցքը, որպես համակարգ կորցնում է իր գործառույթը, քայքայվում և հայտնվում է գաղութարարի ուղեծրում, դառնում նրա առանցքի շուրջը պտտվող արբանյակ, իսկ իր համակարգի տարանջատված բաղադրիչները մաս են կազմում գաղութարարի համակարգին և ծառայում նրա գործառույթին: Նման ազգը վերածվում է շագրենի կաշվի պես նվազող էթնոկրոնական համայնքի, իսկ նրա վերնախավը՝ գաղութարարին իր ազգային շահի հաշվին սպասարկող ռեսուրսի: Ընդ որում՝ վերնախավը կիսվում է. երևելի անհատների մեծ մասն ամբողջությամբ զատվում է նրանից և մաս կազմում գաղութարարի վերնախավին, իսկ արդեն ռազմավարական տրամաչափ չունեցող «ազգային» վերնախավը դառնում է օտար տիրոջ գավառական հաճկատար։ Այսպիսի ընտրությունը սպիտակ ցեղասպանության միջոցով կամովին ոչնչացման ճանապարհ է: Միայն այն հանգամանքը, որ տվյալ ազգի ինքնությունը բնութագրող և պահպանող բաղադրիչները (առաքելություն, մշակույթ, պետական կառավարման համակարգ, վերնախավ, պաշտպանական կարողություն և այլն) ստորադասվում և/կամ նույնացվում են գաղութարարի ինքնության համապատասխան բաղադրիչներին, իսկ նրա երևելի անհատները դառնում են գաղութարարի մոտ հոգևոր-քաղաքական գերությունն ապահովող պաշտամունքային «պանթեոնի» կուռքեր (մադաթովներ, լորիս մելիքովներ, իսակովներ, բաղրամյաններ և այլն՝ միայն Ռուսաստանին՝ 40 հազար երևելի անհատ, մինչդեռ այդ ներուժով կարելի էր մի քանի անգամ ազգային պետություն կառուցել), կատալիզատորի նման հեշտացնում և արագացնում է ազգային ռեսուրսի մարսումն ու յուրացումը գաղութարարի համակարգում: Այս երևույթին էապես նպաստում է նաև այն հանգամանքը, որ նման վիճակում հայտնված ազգի աշխարհը կորցնում է մոլորակային մասշտաբը և սահմանափակվում իրեն կլանող գաղութարարի տիրապետության տակ գտնվող տարածքում: Ռուս-թուրքական երկընտրանքի, ռուսական գաղութատիրության արյունաքամող ցեղասպան սարդոստայնից դուրս պրծնելու և ազատ ու արժանապատիվ կյանքի ճանապարհով գնալու ուղին ազգային և անձնային մակարդակներում հոգևոր, մտավոր, քաղաքական ու տնտեսական ապագաղութացումն է, մոլորության ու գերության այդ «քառսուն գազ հորից» մեր Հայկական ելք-Armexit-ը, ինչից հետո միայն աշխարհի և մարդկության լիարժեք մաս ու լիիրավ անդամ դառնալու լույսը և ասպարեզը կբացվեն մեզ համար: Ապագաղութացման, ազատ ու արժանապատիվ կյանքի ճանապարհը բռնելու առաջամարտիկը ապագայի տեր երիտասարդությունն է՝ մեր առաջադեմ, լուսավոր ու կենսունակ ուժը: Ուստի այս հոդվածը ևս և մեր խոսքն ու սպասումն առհասարակ՝ առավելապես ուղղված է քեզ՝ հայ երիտասարդություն՝ մեր շղթաները փշրողին ու վաղվա օրը կերտողին: Մի՛ մնա ստրկություն տեսած ավագ սերնդի հույսին, այլ ստանձնի՛ր գալիքի պատասխանատվությունը և տա՛ր մեզ կյանքի ճանապարհով դեպի Արարատյան առաքելություն:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am