Գյումրիում բախվել են 30-ամյա վարորդի «06»-ն ու 26-ամյա վարորդի Mercedes-ը. մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վալեր Մովսիսյանի վարած Վազ 2106 մակնիշի 18 ՕՍ 548 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Բեբուրյանի վարած Mercedes մակնիշի 91 ՍP 100 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 6-ամյա Հակոբ Մովսիսյանը և 3-ամյա Նարեկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Փիլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am