Գագիկ Ծառուկյանը «Քինգ դե լյուքսի» գույքը գնելու ցանկություն կհայտնի
«Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը «Քինգ դե լյուքսի» գույքը գնելու ցանկություն հայտնի»,- Hayeli. am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա լուրերը: Խոսնակը տեղեկացրեց նաև, որ քանի որ «Քինգ դե լյուքս» ընկերությունը պաշտոնապես սնանկ է ճանաչվել, բանկերը այժմ հավաքագրում են իրենց սեփականություն հանդիսացող գույքը: «Եվ երբ այդ բանկերը կանեն համապատասխան հայտարարություն գույքի վաճառքի վերաբերյալ, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը դրանք գնելու ցանկություն հայտնի»,- նշեց նա:
