Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից երեկ ամոթանք էր տալիս, թե «նախկինները մի ճանապարհ գիտեն՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ահաբեկում…»:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Կոնջորյանին բլից զրույցի ընթացքում հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Չարենցավանում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր եղբոր՝ Ավետ Կոնջորյանի անունն է հենց շրջանառվել ընտրակեղծիքների համատեքստում:

Չարենցավանցի լրագրող Վահե Մակարյանը դեռ 2022-ի սեպտեմբերի 27-ին գրել էր. «Չարենցավանն այնքան կարեւոր էր իշխանությունների համար, որ այս ընթացքում մի քանի անգամ քաղաք այցելեցին իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչները՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, ով ծնունդով Չարենցավանից է։ Իսկ բուն ընտրությունների օրը ՔՊ-ն դրսից էր մարդ ներգրավել՝ Գեղարքունիքի մարզի հայտնի կրիմինալ ներկայացուցիչների տեսքով, ովքեր շքեղ մեքենաներով շրջում էին տեղամասերում, փորձում կռիվ հրահրել Շահգալդյանի թիմակիցների հետ, ճնշել նրանց։

Իսկ որոշ տեղամասերի դիմաց ամբողջ օրը տասնյակներով կուտակված կանգնած էին Արթուր Գալստյանի կողմնակիցները, եւ ընտրողները ստիպված էին նրանց հայացքների ներքո մտնել տեղամաս՝ «պարտքերը տալու»։ Ընտրությունների ողջ ընթացքում աչքի է ընկել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, ով, պատմեցին, փողոցային վարքուբարքով, անհարգալից բառապաշարով է շփվել մրցակիցների եւ անգամ Չարենցավան ժամանած անկախ դիտորդների հետ»։

Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այս հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Հ. Գ. Վերոհիշյալ նյութը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ո՛չ Հայկ Կոնջորյանը, ո՛չ իր եղբայրը չեն հերքել տեղեկությունը, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածն ամբողջությամբ իրականություն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ» Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ» Ով էր ԿԿՀ անդամ դառնալուն հավակնող մյուս թեկնածուն եւ ինչու նրա անունը չհնչեց ամբիոնից. «Ժողովուրդ» Վեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներ Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Բուշ Դյու Ռոն»-ն պատմական է որակել Ամենայն Հայոց Հայրապետի՝ Ֆրանսիա-Մարսել այցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am