Նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ավագ քննիչը դատախազ եղբայրների կողմից ծեծի է ենթարկվել: Ավագ քննիչը ծեծի է ենթարկվել Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ն Գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից տեղեկացավ, որ նման հաղորդում ստացվել է, և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով:Նշենք նաև, որ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին, թե դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում հաղորդում ստացվել է արդյոք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել:Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ 26-ամյա ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի է ենթարկվել դատախազներ 32-ամյա Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից: Դատախազները երկվորյակ եղբայրներ են:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը