Դուք ինձ չե՛ք կանգնեցնելու, գնալու եմ մինչև վերջ․ Կարեն Սիմոնյանը՝ իշխանությանը (video)
Այսօր վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյսնի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։
Մենք կապ հաստատեցինք Սիմոնյանի հետ, նա ասաց, որ այս պահին ընթանում են խուզարկություններ, չկա որևէ բացատրություն, թե ինչ են փնտրում։
